Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Հորդանանի թագավորին

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян встретится с Его Величеством Абдаллой II ибн Хусейном, королем Иорданского Хашимитского Королевства
Президент Армен Саркисян встретится с Его Величеством Абдаллой II ибн Хусейном, королем Иорданского Хашимитского Королевства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մոտ ապագայում:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Президент Армен Саркисян встретился с представителями армянской общины Иордании (24 ноября 2020). Амман - Sputnik Արմենիա
Հորդանանի թագավորը կաջակցի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու վերանորոգմանը. Արմեն Սարգսյան

«Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը և Հորդանանը համընդհանուր հետաքրքրություններ և համագործակցության մեծ հեռանկարներ ունեն: Վերջին շրջանի հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման և խորացման տեսանկյունից նոր ուղիներ են նախանշում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մոտ ապագայում:

Նախագահ Սարգսյանը քաջառողջություն ու նորանոր հաջողություններ է մաղթել Հորդանանի թագավորին:

Հայաստանն առաջարկում է տուրիզմ և առևտուր. Հորդանանին հետաքրքրում է քիմիան ու էներգետիկան

Լրահոս
0