00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմն ավարտվեց, գնացինք բնակարան գնելո՞ւ. ի՞նչ է կատարվում ՀՀ անշարժ գույքի շուկայում

© Satellit ConsultИпотечный кредит
Ипотечный кредит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2020թ–ին ՀՀ–ում միայն մասնավոր շինարարությունը 34.9 %-անոց անկում է գրանցել։ Պետական շինարարությունը` հակառակը` շարունակել է աճել։ Պաշտոնական վիճակագրությունն էլ փաստում է, որ 2020թ.–ին ավելի շատ բնակարան է ձեռք բերվել, քան 2017թ.–ի խաղաղ ու համավարակից զերծ տարում։

2019թ.-ի հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով շինարարության ոլորտում և հիփոթեքային շուկայում վերջին ամիսների ընթացքում արձանագրած միտումները, կանխատեսեց, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի շեմին:

Эдуард Априян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ի՞նչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը անշարժ գույքի շուկայի վրա. Ապրիյան

Այս հայտարարությունից մեկ տարի անց` 2020թ–ի հուլիսին, Հայաստանում շինարարության ոլորտը 19,5% անկում արձանագրեց։ Նման անկումը մասնագետները պայմանավորում են կորոնավիրուսային համավարակով։ Իսկ տարեվերջին դրան գումարվեց նաև պատերազմը։

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Պանդուխտ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծելով շինարարության ոլորտում առկա իրողությունները, փաստեց, որ ոլորտի հիմնական անկումը տեղի է ունեցել մասնավոր կազմակերպությունների ու անհատական շինարարության հաշվին։

«Նախ կորոնավիրուսի համավարկի, ապա նաև պատերազմի հետևանքով բնակչության մոտ բացասական սպասումներ են ձևավորվել, որոնց արդյունքում մասնավոր կազմակերպությունները, բնակչությունը զերծ են մնացել որոշակի շինարարական աշխատանքներ իրականացնելուց»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է պետական միջոցներով ու պետական ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներին, ապա դրանք տարվա ընթացքում նույնիսկ աճել են 9.7 %-ով։ Համեմատության համար Պանդուխտ Մարտիրոսյանը հիշեցնում է, որ 2019թ.–ին պետական շինարարությունն աճել էր միայն 8.9%-ով։

«2019թ–ի 11 ամիսներին կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալներն աճել են 1.4%-ով, բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները` 6.1 %-ով։ Բայց 2020թ–ին կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարությունը կրճատվել է 4.7 տոկոսով, բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը` 34.9 %-ով»,– ասաց Մարտիրոսյանը։

Այլ կերպ ասած`պետությունը շարունակել է կառուցել, բնակչությունը գերադասել է սպասել իրավիճակի կայունացմանը։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում հիմնականում անկում է ապրել բնակարանաշինությունը։

Стройка - Sputnik Արմենիա
Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին

«Անգամ կառուցապատող ընկերությունները, որոնք նոր բնակարաններ էին կառուցում ու որոնց աշխատանքի մոտիվացիան եկամտահարկի վերադարձի մասին օրենքն էր, այժմ արդեն խուսափում են նոր պրոյեկտներ իրականացնելուց, որովհետև ներկա վիճակում ունեն պատրաստի պրոդուկտ ու չկա պահանջարկ այդ պրոդուկտի նկատմամբ»,– արձանագրում է փորձագետը։

Ու թեև պատերազմն արդեն ավարտվել է, կորոնավիրուսի տարածման ցուցանիշները` նվազել, բայց շինարարության ոլորտի վերականգնման հույս, նույնիսկ 2021թ–ի համար, մասնագետը չի շտապում փայփայել։

Պանդուխտ Մարտիրոսյանը կանխատեսում է, որ բացասական սպասումներն ու շուկայում պասիվությունը կշարունակվի առնվազն մինչև 2021թ–ի ամառ։ Ոլորտն աշխուժացնելու համար, նրա դիտարկմամբ, իշխանությունը պետք է նոր խթան մտածի` այնպիսին, ինչպիսին 5 տարի առաջ դարձավ եկամտահարկի վերադարձը հիփոթեքային վարկի ձևակերպման ժամանակ։ Բայց Հայաստանի իշխանության ներկա խնդիրները, տնտեսագետի համոզմամբ, հազիվ թե թույլ տան շինարարության մասին մտածել։

Նորակառույցները շատանում են, գները` բարձրանում. շինարարական բում Հայաստանում

Անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը, դիտարկելով 2020թ.–ի դեկտեմբերի ցուցանիշները, 2021թ.–ի համար ավելի լավատեսական կանխատեսում է անում։

Премьер-министр Никол Пашинян на заседании совета безопасности Армении (24 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակը մտահոգում է վարչապետին

«2020թ–ին կորոնավիրուսային սահմանափակումներին համընթաց` փակվեց նաև անշարժ գույքի ոլորտը։ Ամռանը սահմանափակումների թուլացման հետ նաև անշարժ գույքը սկսեց ծաղկել, ու այդ ծաղկումը շարունակվեց մինչև պատերազմի սկիզբը։ Պատերազմի ընթացքում ոլորտը դարձյալ համեմատաբար պասիվ էր, ու այդ պասիվությունը շարունակվեց գրեթե մինչև դեկտեմբեր։ Իսկ դեկտեմբերին, դեկտեմբեր ամսվանը բնորոշ ակտիվությամբ, շուկան կամաց–կամաց սկսեց արթնանալ։ Հունվար ամսին այդ տենդենցները ևս շարունակվում են»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ապրիյանը։

Իսկ փետրվար ամիսը ինչպես այլ տարիներին, այնպես էլ այս տարի, մասնագետի կանխատեսմամբ, բնակարանների առքուվաճառքի առումով ավելի պասիվ ամիս է լինելու։

«Պարզ է, որ այդ էմոցիոնալ իրավիճակը, որ մենք ունեցել ենք ամբողջ 2020թ–ի ընթացքում, դեռևս չի նահանջել և դեռևս կպահպանվի 2021թ.–ի ընթացքում։ Այդ իսկ պատճառով գործարքների քանակի աճ դեռևս չենք տեսնի, բայց 2020թ.–ի ամռան ամիսների ցուցանիշին մենք մոտ ապագայում `փետրվարի վերջին–մարտի սկզբին արդեն թերևս կամաց–կամաց կհասնենք»,– կանխատեսում է փորձագետը։

Պետությունը բնակարանի հարցում կօգնի երեխա ունեցող երիտասարդներին. մանրամասնում է Սաիյանը

Նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը ևս փաստում է` պատերազմի ավարտից անմիջապես հետո` 2020թ.–ի դեկտեմբերին, Հայաստանում անշարժ գույքի շուկան գրեթե կրկնակի աճ է գրանցել։ Կադաստի կոմիտեի հաշվետվության համաձայն` եթե 2020թ.–ի նոյեմբերին գրանցվել էր սեփականության իրավունքի գրանցման 8 654 գործարք, ապա դեկտեմբերին արդեն` 15 203։ Համեմատության համար նշենք, որ 2019թ.–ի դեկտեմբերին գրանցվել էր 18 691, 2018-ին` 15 374, 2017-ին` 15 722, 2016-ին` 13 411, 2015-ին` 13 726 գործարք։

Հետաքրքրական է, որ տարվա ընթացքում անշարժ գույքի շուկայում պահանջարկի անկմանը զուգահեռ գների անկում գրեթե տեղի չի ունեցել, ինչը տնտեսագիտության կանոնների տրամաբանությանը հակառակ է, բայց փաստ։ Բնակարաններն ու տները Հայաստանում այսօր էլ վաճառվում են նույն արժեքով, ինչ 2019 և 2020թթ–ին։

Այս խնդրի պատասխանը թերևս պետք է փնտրել Հայաստանում վերջին տարիներին գրանցված սեփականության իրավունքի գրանցման գործարքների ընդհանուր ցուցանիշներում։

Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով` վերջին մի քանի տարիներին դրանց թիվն էապես չի փոխվել, հակառակը` նույնիսկ ավելացել է։

Այսպես` 2020թ.–ին ընդհանուր առմամբ գրանցվել է 158 668 գործարք, 2019թ–ին` 186 061, 2018–ին` 162 459, իսկ 2017թ–ին` 143 351 գործարք։

Այս ցուցանիշները վկայում են, որ անգամ 2020թ.–ի անկումային տարում Հայաստանում ավելի շատ բնակարան և այլ անշարժ գույք է ձեռք բերվել, քան 2017թ–ի խաղաղ ու համավարակից զերծ տարում։

Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար

Լրահոս
0