Ռուս զինվորականները մեկնել են ռուս–թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման վայր. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Համատեղ կենտրոնի անձնակազմը իրադրության մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության կիրականացնի Ղարաբաղում։

Ռուս զինծառայողները սկսել են հաստիքային տեխնիկայով երթը դեպի Ադրբեջանի Հանրապետության Քիամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ Ստեփանակերտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման կետում զինծառայողները մի քանի օրվա ընթացքում ուսումնասիրել են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարեն իրենց առաջադրանքները:

Համատեղ կենտրոնի անձնակազմը, որի կազմում հավասար թվով ռուս և թուրք զինվորականներ կան, իրավիճակի մշտադիտարկումն ու հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքները կիրականացնի նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Երեկ հայտնի դարձավ, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է հունվարի 30-ից Աղդամի շրջանում (Ակնա)։ Կենտրոնում լինելու են 60 ռուս և 60 թուրք զինծառայողներ։

Ռուսաստանյան խաղաղապահների ջանքերով տուն է վերադարձել ընդհանուր առմամբ 55 հայ գերի

 

Լրահոս
0