Հայաստանի պետական պարտքն ավելացել է 647,2 մլն դրամով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ատոմ Ջանջուղազյանը նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ պետական պարտքի մակարդակը ՀՆԱ–ի նկատմամբ 2020թ.–ի արդյունքում կկազմի 66,5% (2019թ.–ին՝ 49,9%), իսկ 2021թ.–ին կհասնի 67%–ի։

Հայաստանի համախառն պետական պարտքը 2020թ.–ի ընթացքում ավելացել է 647,2 մլն դրամով և դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է 7 968,5 մլն դոլար, նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ։

Счетная машинка - Sputnik Արմենիա
Հայաստանի պետական պարտքը 2026 թվականին կրկին կնվազի ՀՆԱ–ի 60%-ից․ ԱՄՀ

Ընդհանուր պարտքի կառուցվածքում ավելի քան 7,5 մլրդ դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին (676,6 մլն դոլարի աճ), իսկ ԿԲ–ի պարտքը դոլարային արտահայտմամբ կրճատվել է 29,4 մլն դոլարով` հասնելով 459,9 մլն դոլարի։

Կառավարության պարտքի կառուցվածքում Հայաստանի արտաքին պետական պարտքը 2020թ.–ի վերջին կազմել է 5 593,2 մլն դոլար, ներքին պարտքը`1 915,3 մլն դոլար։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ պետական պարտքի մակարդակը ՀՆԱ–ի նկատմամբ 2020թ.–ի արդյունքում կկազմի 66,5% (2019թ.–ին՝ 49,9%), իսկ 2021թ.–ին կհասնի 67%–ի։

Լրահոս
0