«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

© Sputnik / Asatur YesayantsМосковский многонациональный праздник АБРИКОС-2018
Московский многонациональный праздник АБРИКОС-2018 - Sputnik Արմենիա
Խորհրդային սպային «զինաթափած» հայերի մասին, ինչպես նաև կոմպոզիտորի, ակադեմիկոսի, վիրաբույժ-վնասվածքաբանի, գրողի․․․ և երկրի մասին, որը կանգնած է անդունդի եզրին։

Հայ մտավորականության՝ վերջերս կայացած հանդիպման ընթացքում վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանն ասաց․ «Երևի Հայաստանում մարդ չես գտնի, որ Փաշինյանի հետ իր անձնական հաշիվները չունի»։ Պրոֆեսորն իր հաշիվը ներկայացրեց։

Премьер-министр Армении Никол Пашинян принял участие в праздничных мероприятиях в Карабахе (9 мая 2019). Шуши - Sputnik Արմենիա
Ընդդիմության տեղապտույտը, կամ ինչ է թաքնված Շուշիի մասին Փաշինյանի խոսքերի տակ

-Հանգիստ չի տալիս այն զգացողությունը, որ ես կյանքս անիմաստ եմ ապրել, որ այն ամենը, ինչ արվել է երեկ, այսօր ոչ մեկին պետք չէ և դժվար թե վաղը պետք լինի․-ասաց պրոֆեսորը, և ես նրա հետ համաձայն եմ, քանի որ «կորուսյալ հայրենիքի» համախտանիշը ինձ էլ է տանջում։

․․․ Ի՞նչ էր անում յուրքանչյուր հայ, երբ դիմավորում էր հյուրերին սեփական երկրում կամ երբ հայտնվում էր ուրիշի երկրում։ Հիացմունքով պատմում էր Հայաստանի մասին, երկինք հանում այն, իր հայրենակիցներին ներկայացնում որպես ամենա-ամենաներ, հրավիրում տուն՝ խոստանալով աշխարհի բոլոր հաճույքները։

Ամենահետաքրիրն այն է, որ մեզ հավատում էին, մեր երկիր գալիս էին, մեզ հետ հաճախ էին համաձայնվում։ Ինչո՞ւ։ Կարծում եմ, ոչ միայն քաղաքավարությունից դրդված։

Իմ հին ընկերոջ՝ գեներալ Ոսկան Գալուստյանի մեկնաբանությունը․

-Վերջերս Էնդրյու Ուայթ էի կարդում, հոգեբան է Մեծ Բրիտանիայից, հաշվարկում է «երջանկության գործակիցը» աշխարհում։ Հայաստանը 172-րդ տեղում է դրել՝ 178 ուսումնասիրվածներից։

Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա

-Ինձ թվում է,-ասաց գեներալը,-որ միսթեր Ուայթը Հայաստանում կամ չի եղել, կամ եղել է, բայց սխալ կողմ է նայել։ Քանի որ առաջին դեպքում նա կտեսներ բազմաթիվ առողջ ու լավ կրթված մարդկանց՝ կյանքի քիչ թե շատ տանելի որակով, իսկ մյուս դեպքում կհամոզվեր, որ մեր հավերժական բողոքները «հայի բախտից» հիմնականում մեր կյանքի ձևն են, բայց ոչ էությունը։

Այդպես էր ասում իմ գեներալն ընդամենը մի քանի տարի առաջ։ Այսօր ամեն ինչ այլ է։ Այսօր անգամ ամենահայասեր քաղաքացիները կզգուշանային հյուր կանչել օտարերկրացու․ հայրենիքում երկպառակություն է, անորոշություն, յուրայինները յուրայինների դեմ վճռորոշ բախման սպասում, և ոչ ոք չգիտի՝ վաղը ավելի կլինի՞, քան այսօր։

․․․ Միշտ էլ հաճելի է քո մասին լավ բան լսել։ Է՛լ ավելի հաճելի է լավ բան լսել, երբ տնից հեռու ես, բայց ամենա-ամենահաճելին՝ երբ այդ գովասանքն ուրիշներից է գալիս, և այստեղ արդեն նշանակություն չունի՝ տանն ես, թե ոչ։

Հայտնի մոսկովյան լրագրող Իգոր Սվինարենկո․ «Գնացել էի ուրիշ երկիր, իսկ այնտեղ ռուս քաղաքացիներին շատ ջերմ են վերաբերվում։ Որքան տարօրինակ ու որքան հաճելի է այդ զգացումը, որ արտասահմանցիներն ուրախ են քեզ տեսնել, քանի որ ռուսական անձնագիր ունես։ Մի խոսքով, այնքան դրական բան ստացա, որ ձեզ էլ վճռականորեն խորհուրդ եմ տալիս այցելել Հայաստան և նույնպես բացառիկ զգացողություններ ստանալ։ Այո, մեզ սիրում են»։

Выступление единого оппозиционного кандидата в премьер-министры Вазгена Манукяна во время митинга оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն

Այցելել Հայաստան (անգամ կորոնավիրուսը հաշվի առնելով) այսօր էլ կարելի է, իսկ «բացառիկ զգացողությունների» հաշվով ես կզգուշանայի։ Այո, ռուսների հանդեպ սերը մնացել է, իսկ տանուլ տված պատերազմից հետո նույնիսկ ավելացել է, բայց եկել է սիրո բացակայությունը (սա դեռ մեղմ է ասված) միմյանց նկատմամբ, իսկ դա անհանգստության լրջագույն առիթ է պրոֆեսոր Չարչյանի և շատ այլ հայերի համար։

Մինչդեռ մեզնից յուրաքանչյուրը, ցույց տալով Հաայստանը և պատմելով դրա մասին, անում էր դա ոչ միայն հանուն հյուրերի, այլև սեփական հաճույքի համար։

Ինչպես, օրինակ, Հրանտ Մաթևոսյանը, որը ժամանակին իր երկիրն էր ցույց տալիս Անդրեյ Բիտովին, այն էլ այնպիսի սիրով, որ ծնվեցին հռչակավոր ու մինչև օրս անգերազանցելի «Հայաստանի դասերը»։

Ինչպես մեծագույն Մարտիրոս Սարյանը, որը կարողացավ Հայաստանին սիրահարեցնել Իլյա Էրենբուրգին և այս աշխարհի բազմաթի այլ հայտնիների։ Կամ ինչպես կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, առանց որի Հայաստանն այսքան մոտիկից չէին ճանաչի և այդքան ուժեղ չէին սիրի Մստիսլավ Ռոստրոպովիչը՝ Գալինա Վիշնևսկայայի և Բենջամին Բրիթենի հետ միասին։

Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները

Ինչպես ակադեմիկոս Պարիս Հերունին, որին իմ ներկայությամբ տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս Վիկտոր Սավինիխը ասաց սեղանի շուրջ․ «Չէ՜, եկեք առաջինը Հայաստանի կենացը խմենք»։

Ինչպես մեզնից յուրաքանչյուրը, որ դեռ ոչ այնքան վաղուց մերոնց շրջանում և մեր հողի վրա, ճիշտ աստիճանի տակ (ուղիղ և փոխաբերական իմաստով) ռեստորաններում տեղաշարժում էր սեղանները՝ երկու առանձին սեղանը մեկ ընդհանուրի վերածելով, և չէր հարցնում, ինչպես Օստապ Բենդերը «12 աթոռում»՝ «Ձեր քաղաքական կողմնորոշո՞ւմը»։

Ինչպես մենք՝ մի խումբ զբոսաշրջիկներ, Հունգարիայում մի անգամ ճանապարհին բեռնատար հանդիպեցինք, որով խորհրդային զինվորներ էին գնում։ «Կանգնեցրեք»,-իբրև խմբի ավագ, ասացի «Իկարուսի» վարորդին։ Երրորդ փորձից զինվորական մեքենան կանգ առավ։ Խցիկից դուրս եկավ խստադեմ կրտսեր լեյտենանտը։

-Ի՞նչ է եղել։

-Մենք զբոսաշրջիկներ ենք ԽՍՀՄ-ից։ Ուզում ենք շփվել մեր զինվորների հետ։

-Հայեր կա՞ն,-հարցրեցինք մենք, մոտենալով թափքին։

-Գումարտակում կան, մեքենայում հիմա չկան,-բացատրեցին։

Совместные учения армянских и карабахских ВС - Sputnik Արմենիա
Ադրբեջանական տանկի մարտկոց Սերժ Սարգսյանից, կամ ինչի մասին չպետք է մոռանան հայերը

-Կարևոր չէ, սա ձեզ նվեր՝ ի սրտե և բոլոր հայերի անունից,-և անմիջապես թափքի մեջ լցրեցինք քաղցրավենիք, համեղ ուտելիքներ ու հուշանվերներ։

-Ալկոհոլ չվերցնե՛լ,-զգուշացրեց խիստ լեյտենանտը։

-Լսում եմ,-միահամուռ պատասխանեցին զինվորները՝ կոնյակի սրվակները գրպաններում տեղավորելով։ Խիստ լեյտենանտը հայացքը թեքում էր ու ժպտում։

Իսկ սա արդեն Առնո Բաբաջանյանից է․ «Հայաստանն իմ մեջ այնքան խորն է, որ ես չեմ պատկերացնում, որ կարող եմ գրել մեր երգերին ոչ համահունչ ինչ-որ բան։ Ինչ էլ գրում եմ՝ ամեն ինչ հայկական է։ Զարմանալի բան է, տասնամյակներով Մոսկվայում եմ ապրում, բայց ինչ հնչյուն վերցնում եմ՝ Հայաստանն է հնչում»։

Հայաստանն այսօր պառակտված է։ Մարդիկ մեղադրում են բոլորին և յուրաքանչյուրին, դատապարտում, հայհոյում միմյանց, ատում։ Պղտոր է այսօրը, անորոշ է վաղը․․․

Ահա և պրոֆեսոր-վնասվածքաբան Չարչյանը, շոշափելով ոչ թե ճաք, այլ իսկական կոտրվածք, դիտելով, թե ինչպես է ամբողջը մասնատվում «սև ու սպիտակ» կտորների, «մերոնց ու ձերոնց» և այլն, Նիկոլ Փաշինյանին իր սեփական հաշիվն է ներկայացնում։ Այնքան բան է արվել, այնքան ջանք է ներդրվել, որ մեզ ճանաչեն, հարգեն, սիրեն, և ի՞նչ։ Պարտվելով պատերազմը թշնամուն, շարունակում ենք պատերազմել միմյանց հետ։

․․․ ժամանակը հոսում է, աշխարհում շատ բան է փոխվում։ Այսօր ապրողները, այսինքն՝ ես և դուք, ավելի արագ ենք քայլում, ավելացել է ռեակցիայի ժամանակն ու մկանային ուժը, բարելավվել է խոսքը, տրամաբանությունը, հիշողությունը։

Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը

Գիտնականները դա մի շարք գործոններով են բացատրում․ ֆիզիկական ակտիվության ավելի բարձր մակարդակ, ավելի որակյալ կրթություն, հիմնականում ավելի լավ կենսապայմաններ՝ առողջապահություն, աշխատանքի պայմաններ, սննդի որակ, հիգիենա։ Ամեն ինչ ճիշտ է, մինչև վերջերս այդպես էլ կար, բայց ճիշտ է և այն, որ այդ ամենի մեծ մասը անցյալի ծնունդ է։ Ինչո՞վ և ո՞ւմ հետ ենք մենք վաղվա օրը սկսելու՝ երկրում ավելի ու ավելի քիչ մարդ է մնում։

Քանի դեռ Փաշինյանը քայլում էր բեմում և գավառական պայծառատեսի տեսքով «ուղեղ էր արդուկում»՝ խոսելով հինգ միլիոն հայերի մասին, նրա քթի տակ հացադուլ էին անում՝ մտրակի հարվածի պես շառաչուն պահանջով․ «Ռուսաստան մեկնել ենք ուզում»։

Երևում է, որ կորոնավիրուսից, ռազմական դրության չեղարկումից և սահմանների բացումից հետո մարդիկ կսկսեն հեռանալ առանց հացադուլների։ Եվ ի՞նչն է մնում տակը՝ Հայաստանը, որը մենք կորցրե՞լ ենք։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն