Ադրբեջանի արգելքից հետո աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսվել են

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունПоисково-спасательые работы в районе Гадрута (1 февраля 2021). Карабах
Поисково-спасательые работы в районе Гадрута (1 февраля 2021). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Որոնողական աշխատանքների արդյունքում, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը՝ հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի, Sputnik. ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Актер Ованнес Ходерян (справа) и Дживан Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Արցախում զոհված դերասան Հովհաննես Խոդերյանի աճյունը գտնվել է

Նշենք, որ երեկ` հունվարի 31–ին, որոնողական աշխատանքներ չեն իրականացվել ՝ ադրբեջանական կողմի արգելքի պատճառով։
Ադրբեջանական կողմն արգելել էր որոնողական աշխատանքներ կատարել, սակայն որևէ բացատրություն չէր տվել, թե ինչի հետ է կապված այդ որոշումը։

Նշենք, որ որոնողական աշխատանքների արդյունքում, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը՝ հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն:

Լրահոս
0