00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Սաշա Կատվալյան
Աղբատար 10 մեքենաները խափանվել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհին. Սաշա Կատվալյան
11:14
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ց են դժգոհում ՌԴ մեկնելու ցանկություն ունեցողները. մանրամասնում է նախարարությունը

© Sputnik / Aram NersesyanПассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта "Звартноц" (1 февраля 2021). Еревaн
Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը և ասել, թե այժմ ինչ հարց է քննարկվում Ռուսաստանի հետ, որն իր օդային սահմանն առայժմ մեկ ամսով է բացել Հայաստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագրի աշխատանքի հետ որևէ տեխնիկական խնդիր կամ խափանում դեռ չի գրանցվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից` ի պատասխան մեր գրավոր հարցմանը։

«Հիմնական խնդիրը, որը որոշ ուղևորների դժգոհություն է առաջացնում, սմարթֆոնի պարտադիր առկայությունն է, որը, սակայն, ՌԴ–ի հստակ պահանջն է, և ամրագրված է ՌԴ կառավարության թիվ 140 առ 26.02.2021թ. որոշման մեջ: Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ոչ բոլոր քաղաքացիներն ունեն սմարթֆոններ, ավելին, այս պահանջը տարածվում է նաև երեխաների վրա: Ռուսական կողմի հետ այս պահին քննարկվում է մեկ սմարթֆոնով մեկից ավել անձի թեստերի արդյունքների ներկայացման հնարավորությունը, օրինակ` ծնող-երեխաներ դեպքերի համար»,– նշված է գերատեսչության պատասխանում։

Ուղևորներից մի քանիսն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ասել էին, որ ծրագիրն ունի խնդիր, քանի որ թեստը հանձնել են, բայց պատասխանը չեն ստացել։  Այդ առնչությամբ ԱՆ–ից հետաքրքրվել էինք` կա՞ն լաբորատորիաներ, որոնք չեն ստացել լիցենզիա և դեռ չունեն թեստավորում կատարելու իրավունք, բայց ընդգրկված են այս հավելվածում։

Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Մարուքյանը Ռուսաստանի ուղղությամբ ավիատոմսերի թանկացման հարցով դիմել է ՏՄՊՊՀ

«Պատասխան չստանալու տարբերակները կապված չեն ծրագրային խնդիրների հետ, այլ կարող են ունենալ այլ բնույթ, օրինակ` թեստի արդյունքները դեռ պատրաստ չեն կամ պատրաստ են, բայց լաբորատորիան դեռ մուտք չի արել համակարգ, ինչպես նաև կարող են լինել ժամկետանց: Լաբորատորիաների` ծրագրում ընդգրկվելու հստակ գործընթացը նկարագրված է ՀՀ կառավարության թիվ 2194 առ 28.12.2020թ որոշման մեջ: ՀՀ առողջապահության նախարարությունը 24/7 ռեժիմով աշխատում է որպեսզի այս գործընթացում ոչ մի ուշացում չլինի»,– հայտնում է նախարարությունը:

Ինչ վերաբերում է հավելվածների ներբեռնումների քանակին, ապա 01.02.2021թ. ժամը 17:35–ի դրությամբ հավելվածն արդեն ներբեռնել են 18500 անգամ` 14 000–ը Android Google Play–ից, 4.500–ը` Apple App Store–ից։

Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ 1441 մարդ կորոնավիրուսի թեստ է հանձնել, 880–ը ստացել են պատասխանը (բացասական կամ դրական), 561–ը սպասում են պատասխանի։

Հիշեցնենք` մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Самолет авиакомпании Россия в аэропорту Звартноц (15 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2021
Ինչո՞ւ են թանկացել տոմսերը դեպի Ռուսաստան. պարզաբանում է ավիաընկերությունը

Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ  Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։

Քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված, ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։ Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

Լրահոս
0