00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են քաղաքացիները բաց թողել Երևան-Մոսկվա չվերթը. տեխնիկակա՞ն, թե՞ մարդկային խնդիրներ

© Sputnik / Aram NersesyanПассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта "Звартноц" (1 февраля 2021). Еревaн
Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Բաժանորդագրվել
«Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը գլխացավանք է դարձել ուղևորների համար. ոմանք չգիտեին նորամուծության մասին, ոմանք դրանից գլուխ չեն հանել։ Արդյունքում նրանք Մոսկվայի չվերթից դուրս են մնացել։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է հասկանալ պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Ամուր գրկախառնություններ, արցունքոտ աչքերով երկար հրաժեշտի տեսարաններ, որպես ուղեբեռ հանձնվող ճամպրուկներ, ծնողների հետևից լուռ գնացող երեխաներ․ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այս ավանդական իրարանցումը խախտում են թռիչքի նոր պայմաններից դժգոհ ուղևորները:

Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Ինչի՞ց են դժգոհում ՌԴ մեկնելու ցանկություն ունեցողները. մանրամասնում է նախարարությունը

Հայաստանի քաղաքացիները փետրվարի 1-ից կարող են Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն, նախքան մեկնելը նրանք պետք է ներբեռնեին «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, ապա  կորոնավիրուսի թեստ հանձնեին այն լաբորատորիաներում, որոնք ընդգրկված են ցուցակում: Թեստի բացասական պատասխանի դեպքում հավելվածը  «կանաչ» ազդանշան է ցույց տալիս՝ ազդանշան՝ ազատ տեղաշարժվելու համար։

Սակայն կային մարդիկ, որոնք չեն իմացել հավելվածի մասին կամ չեն կարողացել օգտվել համապատասխան սմարթֆոն չունենալու պատճառով։ Նրանք սովորական լաբորատորիայում էին թեստը հանձնել ու եկել էին օդանավակայան ՝ A4 ֆորմատի թղթի վրա տպած արդյունքով։ Մյուսները թեստը հանձնել են հավելվածում նշված լաբորատորիայում, սակայն օդանավակայանում պարզվել է, որ այն դեռ լիցենզիա չի ստացել, ու թեստի պատասխանը Ռուսաստանում չի անցնի:

«Թեստը հանձնել եմ, պատասխանը բացասական է, ուրիշ էլ ինչ են ուզում», - վրդովված ասաց ուղևորներից մեկը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։ Տղամարդն այսօր Մոսկվա չի մեկնել ։ Նա այլևս չցանկացավ խոսել։ Միայն դժգոհ ասաց, որ խոսակցությունների հավես չունի։

Հայաստան - Ռուսաստան կանոնավոր չվերթերը շուտով կվերականգնվեն

Մեկ այլ խնդրի է բախվել Մհեր Մանուկյանը։ Մեզ հետ զրույցում նա պարզաբանեց, որ հավելվածը ներբեռնել է, թեստը հանձնել  է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող լաբորատորիաներից մեկում դեռ հունվարի 30-ին, սակայն մինչ օրս վերլուծության արդյունքները չի ստացել:

«Ասացին, որ պետք է նորից թեստ հանձնեմ, քանի որ ինձ առանց պատասխանի Ռուսաստան չեն թողնի», - ասաց Մանուկյանն ու որպես ապացույց ցույց տվեց հավելվածը բջջային հեռախոսում։

Նա ասաց, որ երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում, 2020-ի մարտին եկել է ու լոքդաունից հետո այդպես էլ մնացել է Հայաստանում: Նա նախատեսում է Մոսկվայում աշխատել շինարարությունում և վստահ է, որ այնտեղ իր ու իր ընտանիքի համար ավելի լավ կլինի։

Իսկ տոմսերը՞

«Արմենիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթով չի կարողացել մեկնել մարդկանց մոտ 7-8 տոկոսը կամ 20 ուղևոր, քանի որ տեղեկացված չեն եղել  հավելվածի օգտագործման պայմանների մասին կամ հավելվածի հետ խնդիրներ են առաջացել։ Ուղևորների պնդմամբ՝ հավելվածի մեջ ներառված 7 լաբորատորիաներից միայն 2-ն են լիցենզիա ստացել։

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիներն ի սկզբանե պետք է հասկանային, որ թեստավորումը պետք է անցնել այն լաբորատորիաներում, որոնք ներառված են հավելվածում:

Самолет авиакомпании Россия в аэропорту Звартноц (15 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2021
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը

«Որոշ ուղևորներ, չտիրապետելով ամբողջական տեղեկատվությանը, այսօր չեն կարողացել մեկնել, քանի որ նրանք կորոնավիրուսային վարակի թեստ են հանձնել այն լաբորատորիաներում, որոնք համակարգում ներառված չեն։ Որպես բացառություն ՝ մենք որոշել ենք պահպանել նրանց տոմսերը, և նրանք կարող են այլ օրերին մեկնել մեր չվերթերով», - ասաց Խաչատրյանը։

Նա կոչ արեց ուղևորներին տոմս առնելուց առաջ ավելի ուշադիր լինել ու չգնել այն մինչև թեստի հարցը չլուծվի։

Քաղաքում լաբորատորիա չկա՞

Քաղաքացիները բողոքում են ևս մեկ անհարմարությունից՝ մայրաքաղաքում լաբորատորիաների բացակայությունից։ Գեորգի Վարդանյանի հետ ծանոթացանք հենց օդանավակայանի ժամանման սրահում գտնվող լաբորատորիայի դիմաց։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ պլանավորել էր թեստը հանձնել բժշկական կենտրոններից մեկում, սակայն ծանոթը կանգնեցրել է ՝ ասելով, որ իրենց լաբորատորիան դեռ լիցենզիա չի ստացել, թեև ներառված է հավելվածում։

«Վաղը մեկնում եմ Երևան-Սամարա չվերթով։ Կարծում եմ՝ Ռուսաստանում ինձ ավելի հեշտ կգտնեմ։ Այստեղ ապագա չկա», - ասաց Վարդանյանը։

Գեորգին Հայաստանում է թողնում ծնողներին ու քրոջը։ Նրա կողքին կանգնած տղամարդը ևս նշեց, որ օդանավակայանը թեստը հանձնելու ամենահուսալի վայրն է, այստեղ գոնե հաստատ կասեն, թե որ լաբորատորիան է հաստատ լիցենզիա ստացել ու որը պատասխանի հարցում չի ձախողի։

Դիմեցինք գերատեսչություններին, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն նոր հավելվածի ներդրման հետ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ պատասխանեցին, որ հավելվածի հետ կապված խնդիրներ այս պահին չկան։

Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել

Առողջապահության նախարարությունում հայտնեցին, որ ժամը 17:55-ի դրությամբ ծրագրում ընդգրկված են «Ցիտո», «Նորմեդ», «Նատալի Ֆարմ», «Աստղիկ» ու «Բիոմեդ, «ՊՐՈՄ թեստ», «Էկոսենս», «Գիսանե» բժշկական կենտրոնի լաբորատորիաներ: Աշխատանքներ են տարվում լաբորատորիաների ցանկի ընդլայնման ուղղությամբ։ Եվս երեք լաբորատորիաներ գնահատվել են ու, ամենայն հավանականությամբ, կներառվեն այս ցանկում։

Գերատեսչությունում նշեցին, որ համակարգին միացած լաբորատորիաների ցանկը մշտապես թարմացվելու է: Դրանց մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հավելվածում ու առողջապահության նախարարության կայքում: Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանում առավոտյան առաջացած խնդրին, ապա քաղաքացիների այդ խումբը կորոնավիրուսային վարակի թեստ էր հանձնել այնպիսի լաբորատորիաներում, որոնք այս փուլում միացված չեն եղել հավելվածին:

Լրահոս
0