00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԽՍՀՄ վերջին քաղաքացին. ինչպես Կրիկալյովի աշխատավարձը վերածվեց մի կիլո երշիկի

© Photo : official site of RoskosmosОрбитальная галерея космонавта Олега Котова
Орбитальная галерея космонавта Олега Котова - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է «երկրորդ Գագարինի» մասին, որը տիեզերակայանում պիտի մնար հինգ ամիս, բայց այնպես ստացվեց, որ մեկ տարի անցկացրեց այնտեղ։
Սերգեյ Կրիկալյով. Խորհրդային Միության վերջին քաղաքացին

Եկեք անկեղծ լինենք։ Համաձայնեք՝ կարծես մղձավանջային երազ լինի։ Դուք տիեզերագնաց եք, միայնակ մնում եք տիեզերակայանում այնքան, որքան նախատեսված էր ծրագրով, այդ ժամկետը լրանալուն պես կապվում եք Թռիչքների կառավարման կենտրոնի հետ, ու ձեզ անկեղծ ասում են՝ կներեք, փող չունենք ձեզ Երկիր վերադարձնելու համար։

Михаил Саакашвили - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2021
Սահակաշվիլիի դասերը, կամ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»

Ուզում եք արթնանալ, որպեսզի համոզվեք, որ սա իրոք ընդամենը մղձավանջային երազ է, բայց զարմանքով հայտնաբերում եք, որ սա իրականություն է, և դուք պիտի ուղեծրում գոյատևեք՝ որքան կարող եք, իսկ թռիչքի չնախատեսված երկարաձգումը չափազանց վտանգավոր է. տիեզերական ճառագայթում, քաղցկեղի առաջացման ռիսկ, իմունիտետի թուլացում և այլն։

Ճիշտ է, ՄԻՐ սովետական տիեզերակայանում էր գտնվում Սերգեյ Կրիկալյովը, որին անվանում են երկրորդ Գագարին։ Նա ամեն րոպե կարող էր օգտվել փրկարար մոդուլից, որը գտնվում էր ՄԻՐ-ում և որը նախատեսված էր հենց նման արտակարգ իրավիճակների համար և կարող էր տիեզերագնացներին ինքնուրույն հասցնել Երկիր։ Բայց այդ դեպքում վտանգվելու էր հենց ՄԻՐ տիեզերակայանը, իսկ այն նոր էր, և այդ տիեզերակայանում դեռ լուրջ գիտափորձեր գրեթե չէին էլ արվել։ Եվ Սերգեյ Կրիկալյովը, որը ուղեծրում պիտի մնար ընդամենը 5 ամիս, ի վերջո մնաց մոտ մեկ տարի՝ այդ ընթացքում հասցնելով դուրս գալ բաց տիեզերք և վերանորոգելով տիեզերակայանի բազմաթիվ հանգույցներն ու սարքերը։

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցՍերգեյ Կրիկալյով
ԽՍՀՄ վերջին քաղաքացին. ինչպես Կրիկալյովի աշխատավարձը վերածվեց մի կիլո երշիկի - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Սերգեյ Կրիկալյով

Հիմա գլխավոր հարցը՝ ինչո՞ւ այդպես ստացվեց։ Իհարկե, Կրիկալյովի հետ բոլորովին որևէ կապ չունեցող հանգամանքների բերումով։ Ինչ-որ չափով պատճառները, կարելի է ասել, քաղաքական էին։ Կարճ ասած՝ փլուզվեց սովետը։

Ларри Кинг машет рукой, прибывая на похороны конферансье и продюсера Мерва Гриффина (17 августа 2007). Беверли-Хиллз - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2021
Նրա հաղորդումները միաժամանակ դիտում էին միլիոնավոր մարդիկ. Լարին, Սթիվենն ու Մուհամեդ Ալին

Մի փոքր մանրամասնեմ։ Կրիկալյովը ուղեծիր դուրս եկավ 1991 թվականի գարնանը։ Երևի հիշում եք՝ այն ժամանակ Մոսկվան Խորհրդային Միությունը պահպանելու համամիութենական հանրաքվե նախաձեռնեց, որին Հայաստանն ընդհանրապես չմասնակցեց, որովհետև արդեն նախորդ տարի ընդունվել էր Անկախության հռչակագիրը։ Հետո՝ օգոստոսին, Մոսկվայում տեղի ունեցավ այսպես կոչված Պուտչը, ուժային մարմինների ղեկավարները փորձեցին հետ պտտել պատմության անիվը, բայց չստացվեց, և նախկին միութենական հանրապետություններից շատերը, այդ թվում նաև Հայաստանը, պաշտոնապես հռչակեցին իրենց անկախությունը։ Սովետը քանդվեց դեկտեմբերի 26-ին, և հենց այն ժամանակ էլ պարզվեց, որ Սերգեյ Կրիկալյովին հետ վերադարձնելու փող Ռուսաստանը պարզապես չունի. այնուամենայնիվ հզոր Խորհրդային Միություն չէր։

Ինչպես 11 երեխաներից կրտսերը դարձավ հայտնի և հարուստ. Պիեռ Կարդենի բրենդի պատմությունը

Զուգահեռաբար ևս մի խնդիր ծագեց, որը, ճիշտ է, էլի փողի հետ էր կապված, բայց բոլորովին այլ բնույթի էր։ Տիեզերագնացները բավական բարձր աշխատավարձ էին ստանում՝ ամսական 600 ռուբլի։ Հիմա կասեք՝ դա ի՞նչ է որ տիեզերագնացի վտանգավոր աշխատանքի դիմաց, երբ, գիտեք, դեպքեր են եղել, որ նրանք չէին կարողանում վերադառնալ տիեզերքից։ Հետո էլ երևի չեք էլ հիշում, թե որքան էր սովետում գրեթե համահարթեցված պաշտոնական աշխատավարձը՝ ամսական 100-ից 120 ռուբլի։

Флаги стран ООН - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2021
«Ստան» ածանցը նշանակում է` ասիական երկիր ենք. ինչու են երկրները փոխում իրենց անունները

Չէ, այդպես չէ, որ Ռուսաստանի ղեկավարությունն այնքան դաժան էր, որ ոչ միայն Կրիկալյովին ուղեծրում էր թողել, մի բան էլ կրճատում ու կրճատում էր նրա աշխատավարձը։ Ուղղակի այդպես էր ստացվում հիպերինֆլյացիայի հետևանքով։ Ես հո լավ հիշում եմ, որ այն ժամանակ՝ 90-ականների առաջին կեսին, ես ու եղբայրս ինչ-որ գումար ունեինք մեր բանկային հաշիվներում։ Եղբայրս զգաց, որ ուր որ է այս գումարը զրոյի է հավասարվելու և հասցրեց մի արկղ կարագ գնել. կարագն էլ էր արդեն դեֆիցիտ դառնում։ Ես այդքան շրջահայաց ու հեռատես չէի, սպասեցի մինչև մենք մեր ազգային տարադրամը շրջանառության մեջ դնենք և իմ ունեցած ողջ գումարով կարողացա գնել ընդամենը մի մատնաքաշ։ ՏԱՍՍ գործակալությունն էլ հաշվարկել էր, որ այդ 600 ռուբլով Կրիկալյովը վերջում կարող էր գնել ընդամենը մի կիլո երշիկ։

Ինչպես փլուզվեց կայսրությունը, կամ ընդամենը վարորդի ձեռքի սիգարետն է փոխվել

Ի վերջո, Կրիկալյովը իջավ Երկիր։ Օգնեց այն հանգամանքը, որ տարբեր պետություններ վճարում էին տիեզերակայանում տեղեր ապահովելու համար։ Միտք կար ընդհանրապես վաճառել ողջ ՄԻՐ տիեզերակայանը։ Գերմանացիները Կրիկալյովի, այսինքն` բորտինժեների տեղի համար առաջարկեցին 24 միլիոն դոլար։ Այս գումարն էլ վճռորոշ դեր խաղաց Կրիկալյովին վերադարձնելու գործում։Ի դեպ, նա վայրէջք կատարեց ոչ թե Խորհրդային Միությունում, այլ Ղազախստանում. անջատվել էին։ Իսկ նրա հարազատ Լենինգրադը արդեն կոչվում էր Սանկտ Պետերբուրգ։

Լրահոս
0