Նարեկ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է գրել

© Photo : provided by Narek BabayanНарек Бабаян
Нарек Бабаян - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Նշվում է, որ նման որոշման պատճառը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ շատ լարված հարաբերություններն են։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը նա գրել է Facebook-ի իր էջում։

День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2020
ԱԽՔ-ի պաշտոնանկության համար հող է նախապատրաստվում. ԶԼՄ

«Հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար։ Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել Կոմիտեի աշխակազմին շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի համար և մաղթել աշխատանքային և անձնական հաջողություններ»,–գրել է նա։

«Հրապարակի» տվյալներով` նման որոշման պատճառը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ շատ լարված հարաբերություններն են։ Մասնավորապես՝ Պապիկյանը Բաբայանին արգելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հետ ուղիղ շփումներ ունենալ։ Բաբայանը հերքել է այս տեղեկությունը` նշելով, որ պատճառը աշխատանքային է։ 

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նարեկ Բաբայանը գործադիրում նոր պաշտոն է ստանալու։

Նշենք, որ Նարեկ Բաբայանն ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինն է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала