Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция третьего президента РА Сержа Саргсяна на тему апрельской войны 2016 года (19 августа 2020). Еревaн
Пресс-конференция третьего президента РА Сержа Саргсяна на тему апрельской войны 2016 года (19 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերժ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի:

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եկել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ 3–րդ նախագահի գրասենյակից։

Медсестра с пробиркой с тестом на коронавирус - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
62 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի:

Հիշեցնենք, որ հունվարի 28–ին տեղեկություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա հունվարի 17–ից գտնվում էր ինքնամեկուսացման մեջ։

Լրահոս
0