Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ խոսել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հրատապության մասին

© Photo : TATEV DURYAN / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaОмбудсмен Арман Татоян на встрече с Чрезвычайным и Полномочным Послом РФ в Армении Сергеем Копыркиным (1 февраля 2021). Еревaн
Омбудсмен Арман Татоян на встрече с Чрезвычайным и Полномочным Послом РФ в Армении Сергеем Копыркиным (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը:

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 1-ին հանդիպել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Кадры из аэропорта Эребуни: армянские пленные спускаются с трапа самолёта - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2021
Ռուսաստանյան խաղաղապահների ջանքերով տուն է վերադարձել ընդհանուր առմամբ 55 հայ գերի

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ:

Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:

Ինչպես են շիրակցի հինգ գերիները ժամանում Երևան. տեսանյութ

Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները՝ ներկայացնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես նաև հայերի, այդ թվում` ՀՀ քաղաքացիների համատեղ ընդունելությունը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ:

Пленные спускаются по трапу самолета в аэропорту Эребуни (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2021
ԵՄ-ն Ադրբեջանին հորդորում է անհապաղ վերադարձնել 57 հայ գերիներին

Այս նախաձեռնությունն ուղղված է եղել ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը։ Համատեղ աշխատանքի այդ օրինակը դարձել է միջազգային լավագույն փորձ, որը պետք է նշվի միջազգային հարթակներում:

ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:

Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին` հայ հինգ գերու դիմաց

Լրահոս
0