Ո՞ր վիտամինի պակասն է բարդություններ առաջացնում COVID-19-ի դեպքում

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցПрофилактика гриппа в ВУЗе Владивостока
Профилактика гриппа в ВУЗе Владивостока - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիդեռլանդների և Բելգիայի գիտնականները խոսել են կորոնավիրուսի դեպքում այդ վիտամինի կրկնակի նշանակության մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Վիտամին K-ի անբավարարությունը COVID-19-ի դեպքում առաջացնում է անոթների առաձգականության նվազման հետ կապված բարդություններ: Համատեղ հետազոտության արդյունքում նման եզրակացության են հանգել Նիդեռլանդների և Բելգիայի գիտնականները:

Инсулин - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2021
Պարզ միջոց դիաբետը հաղթահարելու համար. գիտնականները նոր հետազոտություն են արել

Այդ նյութի պակասը կարող է հանգեցնել COVID-19-ի ծանր ձևի զարգացման կամ նույնիսկ հանկարծամահության:

Վիտամին K-ն պատասխանատու է MGP սպիտակուցի գործունեության համար, որն իր հերթին ապահովում է առաձգական մանրաթելերի պաշտպանությունը քայքայումից: Սա վերաբերում է նաև թոքերին, որոնք շատ են տուժում կորոնավիրուսի պատճառով։ Գիտնականները կարծում են, որ վիտամին K-ի պակասի պատճառով աճում է անոթների վնասման վտանգը։

Սա իր հերթին թրոմբոզի սպառնալիք է, իսկ պոկված խոշոր թրոմբը կարող է փակել անոթը և նույնիսկ հանգեցնել հանկարծակի մահվան։

Հետազոտողները զգուշացրել են` տարիքի հետ վիտամին K-ի յուրացման ունակությունը նվազում է: Դրա վրա ազդում են նաև լյարդի և աղիքների հիվանդությունները, ինչպես նաև հակաբիոտիկները։

Վիտամին D-ի պակասն օրգանիզմում ցավեր է ծնում, որոնք ուժգնանում են գիշերը

Գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել ավելի շատ կանաչ բանջարեղեն, յուղոտ պանիրներ, կաթ և կարագ։

Օգնո՞ւմ է վիտամին D-ն կորոնավիրուսի դեմ պայքարում. մեկնաբանում են գիտնականները

Մեր օրգանիզմում աղիքների միկրոֆլորան է վիտամին K արտադրում։ Այս վիտամինի հիմնական գործառույթը արյան մակարդելիության գործոնների ձևավորումն է: Եթե աղիքների միկրոֆլորան առողջ է, ապա բավականաչափ վիտամին է արտադրվում։ Ամենաշատը վիտամին K են պարունակում չորացրած ռեհանը, սպանախը, շագանակը, վարունգը, կանաչ սոխը, ձիթապտղի յուղը, սալորաչիրը, եղինջը, բրոկկոլին, կաղամբը։

Հինգ նշան, որ դուք վիտամինի պակաս ունեք

Լրահոս
0