Երևանում 63 տարեկան կին է կորել. ոստիկանությունը հրապարակել է նրա լուսանկարը

© Sputnik / Aram NersesyanГород во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван
Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван  - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրավապահները խնդրում են, որ կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները դիմեն Մաշտոցի կամ մոտակա բաժին։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 63-ամյա Անահիտ Սմբատյանը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նրա գտնվելու վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Երևանում 15 տարեկան տղա էր կորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում:

Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը

 

Լրահոս
0