00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավինյանը թող գրություն ուղարկի մեզ». Գյումրու թիվ 25 դպրոցում գործադուլ ու դասադուլ է

© Sputnik / Armenuhi MkhoyanУченики школы N25 им. Егише Чаренца во время забастовки (2 февраля 2021). Гюмри
Ученики школы N25 им. Егише Чаренца во время забастовки (2 февраля 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Բաժանորդագրվել
Դպրոցի ուսուցիչներն ու ծնողները համոզված են, որ հնարավոր չէ 10-15 րոպե հեռավար հարցման արդյունքում մարդուն ճանաչել ու որոշում կայացնել:

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Գյումրու Չարենցի անվան թիվ 25 դպրոցում երեկ գործադուլ էր, այսօր՝ դասադուլ: Ծնողների որոշմամբ աշակերտները դասի չէին եկել: Դպրոցի ուսուցիչներն ու ծնողները ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից պահանջում են վերջ դնել հովանավորչությանը։

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու թիվ 25 դպրոցի ցուցանակը
«Ավինյանը թող գրություն ուղարկի մեզ». Գյումրու թիվ 25 դպրոցում գործադուլ ու դասադուլ է - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Գյումրու թիվ 25 դպրոցի ցուցանակը

«Մենք դեմ ենք, որ այլ անձ լինի թիվ 25 դպրոցի տնօրեն: Այս ողջ ընթացքում մեր խնդրանքն ու կարծիքը հաշվի չի առնվել, մենք էլ գտնում ենք, որ մեր խնդիրը կարող ենք միայն դասադուլի միջոցով լուծել։ Դա մեր՝ ծնողներիս որոշումն է։ Մեր դպրոցն ուներ իր թեկնածուին՝ պարոն Մինասյանին։ Նրան հարգում են և՛ ծնողները, և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները, կուզենայինք տնօրեն տեսնել պարոն Մինասյանին»,- ասում է ծնողներից մեկը՝ չցանկանալով ներկայանալ:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու թիվ 25 դպրոցում գործադուլ ու դասադուլ է
«Ավինյանը թող գրություն ուղարկի մեզ». Գյումրու թիվ 25 դպրոցում գործադուլ ու դասադուլ է - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Գյումրու թիվ 25 դպրոցում գործադուլ ու դասադուլ է

Նշենք, որ այս դպրոցում տնօրենի թափուր տեղի մրցույթ անցկացվել էր 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։ Մրցույթին մասնակցել էր 7 հավակնորդ։ Կրկնակի քվեարկությամբ կառավարման խորհրդին չէր հաջողվել ընտրել տնօրեն։ Մրցույթում 2 թեկնածուներից ոչ մեկը չէր հավաքել պահանջված 5 ձայնը. նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանի օգտին գրանցվել էր 4 քվե, իսկ մյուս թեկնածուի` Իրինա Բաղդասարյանի օգտին` 2:

Ու քանի որ նրանցից ոչ մեկը չէր հավաքել հինգ ձայն, ըստ գործող կարգի, տնօրենի նշանակումը կատարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հիմք ընդունելով փոխվարչապետի աշխատակազմի կողմից 2 թեկնածուների հետ անցկացված հեռավար հարցազրույցը։

«Հնարավոր չէ 10-15 րոպե հեռավար հարցման արդյունքում մարդուն ճանաչել ու որոշում կայացնել: Խնդիրը անձի հետ չի պայմանավորված, այլ նրա, որ հաշվի չի առնվում ավելի քան 30 աշխատակցի ու 800–ից ավելի ծնողի կարծիքը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց դպրոցի պատմության ուսուցիչ Թաթուլ Խաչատրյանը:

Ծնողներն ու դպրոցի անձնակազմը նամակ են հղել փոխվարչապետին՝ խնդրելով տնօրենի նշանակման ժամանակ հաշվի առնել իրենց կարծիքը, սակայն վերջինս նախապատվությունը տվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։

Студенты Гос.экономического университета Армении объявили забастовку (2 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2019
«Մենք ոչ թե անձերի դեմ ենք, այլ ուսման կողմնակից». ՀՊՏՀ–ի ուսանողները դասադուլ են անում

Սա, ըստ ծնողների, ոչ այլ ինչ է, քան հովանավորչություն․ ասում են` Տիգրան Ավինյանը պաշտոնի է նշանակել Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քրոջը:

«Տիգրան Ավինյանը թող գրություն ուղարկի մեզ` բացատրելով` ինչու է այդ որոշումը կայացրել»,-ասաց ծնողներից մեկը։

Ի դեպ, նրանց խոսքով, խախտումներ են եղել նաև տնօրենի նշանակման ժամկետների հետ կապված։ Ասում են` փոխվարչապետը հավակնորդի թեկնածության մասին հայտնել է ոչ թե 5 օր անց, ինչպես սահմանված է «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» համաձայն, այլ երկու ամիս անց։

Դասադուլը հասավ Գյումրի. նրանց պահանջը մի փոքր այլ է

Նշենք, որ երեկ` փետրվարի 1–ին, ծնողները դիմել էին նաև Շիրակի նորանաշնակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին։ Նա նշել է, որ բողոքը կարող է քննվել միայն դատական կարգով, սակայն ծնողները խնդրի լուծման իրենց տարբերակն են պնդում՝ երեխաներին դպրոց չեն ուղարկի այնքան ժամանակ, քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի վերանայել իր որոշումը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու թիվ 25 դպրոցում գործադուլ ու դասադուլ է
«Ավինյանը թող գրություն ուղարկի մեզ». Գյումրու թիվ 25 դպրոցում գործադուլ ու դասադուլ է - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Գյումրու թիվ 25 դպրոցում գործադուլ ու դասադուլ է
Լրահոս
0