Գեղեցիկ, երիտասարդ կին եք. Յուրի Խաչատուրովը դատավորին խորհուրդ տվեց նայել հայելու մեջ

© Sputnik / Aram NersesyanСудья Анна Данибекян на заседании по вопросу ареста Айка Саргсяна (7 сентября 2018). Ереван
Судья Анна Данибекян на заседании по вопросу ареста Айка Саргсяна (7 сентября 2018). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Բաժանորդագրվեք
Խաչատուրովը Աննա Դանիբեկյանին խոստացավ, որ եթե դատախազությունը նրա դեմ քրեական գործ հարուցի, ինքն իր փաստաբանին կխնդրի պաշտպանել նրա շահերը։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Մարտի 1-ի գործով դատական նիստում ամբաստանյալ, ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը տարիքով մեծի իրավունքով դատավոր Աննա Դանիբեկյանին խորհուրդ տվեց խորհրդակցական սենյակում հայելի ունենալ։

Юрий Хачатуров перед началом судебного заседания по делу 1 марта (17 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2021
Ստեփան Գրիգորյանը զրպարտել է Յուրի Խաչատուրովին. դատարանը որոշեց` նա հրապարակավ կհայտնի

«Ես Ձեզ խորհուրդ կտամ, որ երբ գնաք խորհրդակցական սենյակ, եթե այնտեղ հայելի չունեք, հրահանգեք, թող բերեն, հանեք ձեր դիմակը, նայեք հայելու մեջ ու հիշեք Էրիկ Ալեքսանյանի խոսքերը։ Կարծում եմ, որ դա գրեթե անհնար է, բայց մեկ էլ հանկարծ` դուք կորոշեք հրաժարվել այս գործից»»,– ասաց Խաչատուրովը։

Նա հիշեցրեց, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր դատական նիստի ընթացքում դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելով նշել էր, որ հանցագործության մեջ կասկածվող դատավորն իրավունք չունի դատել իր պաշտպանյալին։

Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Դանիբեկյանի որոշումը. ի՞նչ հակասություններ են գտել

Նշենք, որ խոսքը նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի մասին է. դատավոր Դաբիբեկյանն առանց թույլտվության հրապարակել էր Արմեն Գևորգյանի կնոջը վերաբերող բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն` նրա կորոնավիրուսով վարակված լինելու մասին։

Այս փաստով Էրիկ Ալեքսանյանը դիմել էր դատախազություն՝ Դանիբեկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով, սակայն մերժում էր ստացել։

«Եթե դրանից հետո դատախազությունը ձեզանից շատ նեղանա ու որոշի ձեր դեմ այնուամենայնիվ գործ հարուցել, ես պատրաստ եմ իմ փաստաբանին խնդրել, որ պաշտպանի ձեր շահերը։ Դուք գեղեցիկ, երիտասարդ կին եք, մտածեք այդ մասին»,– ասաց Խաչատուրովը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննարկում է Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի միջորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ։

Դատական նիստին ներկա են Մարտի 1-ի գործով բոլոր ամբաստանյալները` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

Միջնորդության քննարկման ավարտին դատարան Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ իր ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության մասին որոշումը կհրապարակվի վաղը` փետրվարի 3-ին, 12։ 00։

Քոչարյանի պաշտպանները դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала