https://armeniasputnik.am/20210202/hh-taracqum-kan-pak-tcanaparhner-inch-vitcak-e-larsum-26302438.html
ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. ի՞նչ վիճակ է Լարսում
ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. ի՞նչ վիճակ է Լարսում
ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Գյումրի քաղաքում մառախուղ է։ 02.02.2021, Sputnik Արմենիա
2021-02-02T09:17+0400
2021-02-02T09:17+0400
2021-02-02T09:20+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2246/16/22461613_0:123:1425:925_1920x0_80_0_0_7c358483d0105ae499f927d0f33ccec3.jpg
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2246/16/22461613_147:0:1414:950_1920x0_80_0_0_f5e608e4d28079e5a7db7c93b42a9415.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, լարս, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), եղանակը հայաստանում
հասարակություն , հայաստան, լարս, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), եղանակը հայաստանում
ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. ի՞նչ վիճակ է Լարսում
09:17 02.02.2021 (Թարմացված է: 09:20 02.02.2021) ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Գյումրի քաղաքում մառախուղ է։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 520 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ով և ինչպես կարող է մուտք գործել Վրաստան․ երկիրն իր պայմաններն է դրել