Ռուսաստանը զիջե՞լ է Թուրքիային. Մալաշենկոն` հրադադարը վերահսկող կենտրոնի մասին

© Министерство обороны Азербайджана / Անցնել մեդիապահոցСовместный российско-турецкий центр по контролю за прекращением огня и всех военных действий в зоне нагорно-карабахского конфликта
Совместный российско-турецкий центр по контролю за прекращением огня и всех военных действий в зоне нагорно-карабахского конфликта - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փորձագետը կարծում է, որ մշտադիտարկման կենտրոնի ստեղծումն ընդամենը քաղաքական քայլ է, դա չի ավելացնի Թուրքիայի ազդեցությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը միանգամայն նորմալ է, և դա ամենևին էլ չի նշանակում, որ Ռուսաստանը զիջել է Թուրքիային։ Ավելի շուտ դա այն մտքի գիտակցումն է, որ Անկարայից ոչ մի տեղ չես փախչի։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն։

© Sputnik / Ashot SafaryanԱլեքսեյ Մալաշենկո
Ռուսաստանը զիջե՞լ է Թուրքիային. Մալաշենկոն` հրադադարը վերահսկող կենտրոնի մասին - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Ալեքսեյ Մալաշենկո

Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել Թուրքիային։ «Թուրքերի հետ հիմա վիճել պետք չէ, դրա համար էլ սա դիվանագիտական քայլ է։ Եվ, ի դեպ, թուրքերն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ գլխավոր դերն այնտեղ խաղալու է Ռուսաստանը։ Դրա համար էլ Թուրքիայի ազդեցության հսկայական աճի ոչ մի սպառնալիք ես այստեղ չեմ տեսնում»,-ասաց մասնագետը։

Նրա խոսքով` կենտրոնի ստեղծումը միայն քաղաքական քայլ է, իսկ դրա նշանակությունը կախված կլինի իրական իրավիճակի զարգացումից:

«Սրացում հրահրելու հարցում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան շահագրգռված չեն, քանի որ այդ դեպքում երկուսն էլ միայն տանուլ կտան»,-կարծում է Մալաշենկոն:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է հունվարի 30-ին Քիամադդինլի բնակավայրի շրջանում` 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:

Инженерные подразделения российских миротворческих сил проводят разминирование Степанакерта (5 января 2021). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Ռուս խաղաղապահներն Արցախում վնասազերծել են մոտ 24 հազար պայթուցիկ առարկա

Ադրբեջանական իշխանություններն ու ԶԼՄ-ները, խոսելով կենտրոնի մասին, նշում են, որ այն տեղակայված է Աղդամում (Ակնա), այնինչ Քիամադդինլին գտնվում է Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանում, իսկ կենտրոնը` մի քանի կիլոմետր հեռու այդ բնակավայրից` փաստացի Աղդամի շրջանում (ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման), բայց ոչ բուն Աղդամ քաղաքում։

Փորձագետների կարծիքով` Ադրբեջանը կենտրոնի տեղակայման վայր է նշում Աղդամը` նախևառաջ հայ հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելու և իր հասարակության հուզական պահանջները բավարարելու համար:

Նշենք, որ կենտրոնը դիտարկումն իրականացնելու է նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով: Ներգրավված են 60 ռուս և 60 թուրք զինծառայողներ։

Ռուս–թուրքական կենտրոնը ֆորմալ բնույթ կրող կառույցի տպավորություն է թողնում

Լրահոս
0