Վարդանյանը գիտի՝ որն է Բաքվին միջազգային հարաբերությունների հուն վերադարձնելու միակ միջոցը

© Sputnik / Aram NersesyanДепутат Владимир Варданян перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн
Депутат Владимир Варданян перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանը հստակ հասկանում է, որ ռազմագերիների վերադարձի հարցում միջազգային ճնշումն էլ ավելի կխստանա։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Միջազգային ճնշումները տարբեր հարթակներում Ադրբեջանին բնական միջազգային հարաբերությունների հուն վերադարձնելու միակ հնարավորությունն է։ Նման կարծիք է հայտնել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

Рубен Рубинян совместного заседания Постоянной комиссии по внешним связям НС Армении (18 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը․ Ռուբեն Ռուբինյան

«Ադրբեջանը հստակ հասկանում է, որ ռազմագերիների վերադարձի հարցում միջազգային ճնշումն էլ ավելի կխստանա։ Մենք չպետք է թույլ տանք, որ այդ ճնշումը թուլանա», - այսօր լրագրողներին ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ Բաքվի վրա դրված է գերիներին վերադարձնելու պարտականությունը՝ անկախ նրանից, թե ինչ է քննարկվելու ԵԽԽՎ-ում։ Վարդանյանը հիշեցրել է Ժնևյան կոնվենցիաների մասին, որոնցով ռազմագերիները և գերեվարված անձինք մարտական գործողությունների ավարտից հետո պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի վրա արդեն ճնշում են գործադրում բոլոր մակարդակներում։ Վարդանյանն ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն երբեք չի զբաղվել ու չի զբաղվում ռազմագերիների կամ այլ սուբյեկտների վերադարձով:

ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հայտարարությունը Ղազախի շրջանը գնդակոծելու վերաբերյալ

Բացի այդ, այս կամ այն հարցի ընդգրկումը օրակարգում կախված է նրանից, թե որքանով է այն մոտ մասնակից երկրներին և որքանով է այն կապված այնտեղ ձևավորված քաղաքական կոնյուկտուրայի հետ։

«Դիվանագիտական ոլորտում հաջողությունները ձևավորվում են փոքր քայլերից՝ ելույթ, զեկույց, օրակարգ։ Հետո այդ ամենը կարող է անդրադառնալ Եվրոպական դատարանի որոշումների վրա, քննարկվել նախարարների կոմիտեում», - ասել է Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ առանձին լուծումներ պետք են, բայց դրանք բավարար չեն։ Սակայն տարբեր հարթակներում ճնշումներն Ադրբեջանին բնական միջազգային հարաբերությունների հուն վերադարձնելու համար միակ հնարավորությունն են։

Վարդանյանը նշել է, որ մինչ այժմ Ադրբեջանը գտնվում է ուժեղ ճնշման տակ քաղբանտարկյալների, երկրում հասարակական կազմակերպությունների գործունեության ու մի շարք այլ հարցերի պատճառով:

«Բարի գալուստ Ադրբեջան». ադրբեջանցիները ՀՀ ճանապարհին նոր ցուցանակ ու դրոշներ են տեղադրել

Լրահոս
0