Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է

© Sputnik / Asatur YesayantsАрцрун Ованнисян беседует с корреспондентами Sputnik Армения
Арцрун Ованнисян беседует с корреспондентами Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա մերձավորներից մեկը։

«Սիրտն է վատացել։ Այս պահին վիճակը կայուն է։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ»,– ասաց նա։

Հիշեցնենք` Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև նոյեմբերի 9-ին։ Այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե նա սրտի կաթված է ստացել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ճնշման տատանումներ է ունեցել։

«Թաքուն լացել եմ, հետո դուրս եկել եթեր». բացառիկ հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала