Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սիգի որսն ու ձախողված պիլոտային ծրագիրը. նախարարությունն ինքն է խախտել ժամանակացույցը

© Sputnik / Asatur YesayantsБорис Габриелян
Борис Габриелян - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Բաժանորդագրվեք
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է շրջակա միջավայրի նախարարության կողմից սիգի որսը կարգավորող պիլոտային ծրագրի արդյունավետության խնդրին։
Դանիելյան. «Ենթադրաբար կլինեն ուժեր, որոնց համար որպես վարչապետի թեկնածու ընդունելի կլինի Քոչարյանը»

Բարդուղ Գաբրիելյանի տեղեկացմամբ` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դեռ անցյալ տարի մշակել էր պիլոտային ծրագիր, սակայն փորձարարական այդ ծրագրով առաջարկվող կետերը, որոնք վերաբերում են սիգի որսը կանոնակարգելուն, եղել են միշտ։ Ըստ նրա` պիլոտային ծրագիրն, այնուամենայնիվ, ցանկալի արդյունք չտվեց։

Депутат от фракции Мой Шаг Тагуи Товмасян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2020
ՌԱԴԻՈ
Որոշումները շտապ են կայացվել․ իշխանական պատգամավորը դեմ է սիգի որսի հետ կապված ծրագրին

«Նախարարությունը մեզ դիմել էր, որպեսզի մենք իրենց տայինք ժամանակացույց, թե երբ պետք է ձուկը որսան, ինչով որսան, ինչ չափի ձկներ պետք է որսան և ինչ քանակի, բայց իրենք նախ ժամանակացույցը չպահպանեցին, որսը կազմակերպեցին օգոստոսի վերջին, մինչդեռ դա պետք է սկսեին գարնանը, որովհետև մեր ժամանակացույցն ընդգրկում էր մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը»,– նշեց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը։

Գաբրիելյանի խոսքով` նույնիսկ այդ պարագայում, երբ սկսեցին որսը, հետո փոխեցին որսաձկան քանակն ու երկարաձգեցին ժամկետն իրեն անհայտ հիմնավորումներով։ Ինստիտուտը միայն դեկտեմբերի 25-ին է նամակ ստացել առ այն, որ Գեղարքունիքի մարզպետարանի, «Սևան» ազգային պարկի, համապատասխան կառույցների, ոստիկանության մասնակցությամբ իրականացվել են ընդհանուր միջոցառումներ։

«Բայց ինչո՞ւ հենց դեկտեմբերի 25-ից, եթե նույնիսկ իրենց ներկայացրած ժամանակացույցի համաձայն` որսը պետք է իրականացվեր մինչև դեկտեմբերի 1-ը։ Այդ քսանհինգօրյա շրջանում, որը նախաձվադրային շրջանն է և լինում են մեծ կուտակումներ, պետք էր պահպանել պոպուլյացիան, որովհետև եթե չլինի նախաձվադրային շրջան, ապա դրանից հետո չի լինի նաև ձվադրային շրջան»,– նշեց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը։

Գաբրիելյանի դիտարկմամբ` վերահսկող միջոցառումների շրջանակում միայն երկու օր շուկայում չի վաճառվել սիգ ձկնատեսակը, հետևաբար ո՞րն էր, ըստ նրա, պիլոտային ծրագրի նպատակը, երբ խախտվել են ժամկետները և ինստիտուտի առաջարկներից ոչ բոլորն են ընդունվել։

Առանց պայմանագրի սիգի որսն արգելվում է. ի՞նչ պետք է իմանա ձկնորսը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала