Վարդան Մինասյանը պաշտոնապես գլխավորեց ղազախական «Տարազը»

© Sputnik / Asatur YesayantsПервая тренировка после длительной изоляции футболистов ФК "Арарат-Армения" (23 апреля 2020). Еревaн
Первая тренировка после длительной изоляции футболистов ФК Арарат-Армения (23 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչն արդեն հանդիպել է ֆուտբոլիստների հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Երևանի «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնապես գլխավորեց ղազախական «Տարազ» ֆուտբոլային ակումբը: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
«Շնորհակալություն ամեն ինչի համար, Յուրա». Մոսկվայի «Սպարտակը» հայերեն գրառում է արել

Մինասյանն արդեն հանդիպել է ակումբի ֆուտբոլիստների հետ և հույս հայտնել, որ իրենց համագործակցությունը կստացվի:

«Կարծում եմ՝ մենք միասին լավ կաշխատենք։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ կցանկանայի անհատական հանդիպում ունենալ»,-ասել է մարզիչը։

Վարդան Մինասյանը մարզչական կարիերան սկսել է 2004 թվականին Հայաստանի երիտասարդական հավաքականում, այնուհետ «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում» և Հայաստանի ազգային հավաքականում: Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն:

Հինգ անգամ Հայաստանի լավագույն մարզիչ է ճանաչվել։

«Ռոման» հաղթեց «Վերոնային». Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ. տեսանյութ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала