Ջալալ Հարությունյանը նոր պաշտոն է ստացել

© Photo : Facebook / Արայիկ Հարությունյան Arayik HarutyunyanГлавнокомандующий Армией Обороны Карабаха, генерал-лейтенант Джалал Арутюнян на передовой
Главнокомандующий Армией Обороны Карабаха, генерал-лейтенант Джалал Арутюнян на передовой - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախյան բանակի նախկին հրամանատարը ծանր վիրավորվել էր հոկտեմբերի վերջին մարտական գործողությունների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետը Մովսես Հակոբյանն էր, որը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել 2020-ի նոյեմբերի 18-ին։

Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի ժամանակ Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր։  Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նույն օրը Ջալալ Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկել է զբաղեցնել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Ջալալ Հարությունյանին հարցաքննել են, մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

Լրահոս
0