Նաիրա Զոհրաբյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին. թեման «Նիկոլի վախերն» են

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Процветающая Армения" Наира Зограбян во время внеочередного заседания Парламента Армении (26 ноября 2020). Еревaн
Депутат от фракции Процветающая Армения Наира Зограбян во время внеочередного заседания Парламента Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Բաժանորդագրվեք
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` հիմա, Փաշինյանը հերթական հակասահմանադրական քայլն անում է բացառապես որոշ «Տելեգրամ» ալիքների տրամադրած տեղեկությունների տարածումը լրատվամիջոցներով կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook–ի իր էջում գրել է, որ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ անելու` իշխանության միտումների հարցով այսօր դիմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոյին ԶԼՄ-ների։  «Իմ գործընկեր լրատվամիջոցների հետ պատրաստ եմ հնարավոր բոլոր գործիքներով պայքարել Նիկոլի վախերի դեմ»,–գրել է նա և ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրագրողական և պատգամավորական գործունեության իր դիտարկումները։

Զոհրաբյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանի լրագրողական և պատգամավորական գործունեության ալֆան և օմեգան «օդում կախված լուրերն» էին։

Мессенджер Telegram на экране монитора.зором - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
ՀՀ–ում ուզում են արգելել Telegram-ալիքներին հղում անելը

«Ըստ օդում կախված լուրերի՝ նա մարդկանց մեղադրում էր սպանությունների, թալանի, կոռուպցիայի, մարդ առևանգելու եւ մարդ խոշտանգելու մեջ։ Ըստ օդում կախված լուրերի, նա մարդու անձնական կյանքը գցում էր հանրության բերանն ու ասում էր՝ ծամեք։ Ու հիմա, «օդում կախված լուրերի» սուպերմենը ԶԼՄ-ների մասին օրենքով ուզում է Հայաստանում ազատ խոսքը ևս ձևել իր ճաշակով, որպեսզի «ազատ խոսք» համարվի բացառապես իր ՊՈԱԿ-ի երկնած ֆեյքաղբը»,–գրել է նա։

Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ այն, ինչ անելու է Նիկոլ Փաշինյանը հակասահմանադրական է.

Որովհետև՝

100-ից ավել երկրների օրենսդրությամբ անանուն աղբյուրին հղում անելը պաշտպանված է հենց Սահմանադրությամբ։

Լրագրողական աղբյուրների պաշտպանությանն անդրադարձ կատարել են ոչ միայն ներպետական օրենսդրությունները, այլ նաև միջազգային ամենատարբեր կառույցներ, օրինակ՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն։ Անանուն աղբյուրների բացահայտման հետ կապված բազմաթիվ որոշումներ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, օրինակ՝ «Financial Times»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, «Goodwin»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, որտեղ հստակ նշվում է, որ լրագրողական աղբյուրները պետք է պաշտպանվեն, լրագրողական աղբյուրները հե՛նց անանուն լինելու համար են և լրագրողն իրավունք ունի չմատնանշել լրագրողական աղբյուրը։

Ըստ միջազգային իրավունքի, անանունությունը ևս մարդու իրավունք է և լրատվամիջոցը պարտականություն չունի իր լրատվական աղբյուրները բացահայտելու։

Իգիթյանը կարծում է` նաև հայկական ԶԼՄ–ներն են մեղավոր, որ գերիների հարցը ԵԽԽՎ–ում անտեսվեց

Նիկոլը հերթական հակասահմանադրական շարժումներն անում է բացառապես որոշ «Տելեգրամ» ալիքների տրամադրած տեղեկությունների տարածումը լրատվամիջոցներով կանխելու համար։

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։

Նախագծում առաջարկվում է արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ անանուն աղբյուրներ են։ Հատկանշական է, որ նախագծի հեղինակների վեցից հինգը նախկինում աշխատել են որպես լրագրող։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала