«Պատրոն Դավոն» վստահեցնում է` Տոնոյանի խորհրդականը չի եղել. նա հայտարարություն է տարածել

© Photo / official site of the Prime minister of RAИ.о премьер-министра Никол Пашинян и директор компании “Mosston Engineering” Давид Галстян перед рабочим завтраком (9 ноября 2018). Астана
И.о премьер-министра Никол Пашинян и директор компании “Mosston Engineering” Давид Галстян перед рабочим завтраком (9 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ–ից։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՊՆ–ին անորակ զենք մատակարարելու գործով կալանավորված Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) հայտարարություն է տարածել` վտահեցնելով, որ երբեք որևէ նախարարի խորհրդական չի եղել։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
ՊՆ գնդապետը կաշառք է վերցրել պատերազմին զինծառայողներին առաջնագիծ չուղարկելու համար

«Իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում սկսելուց և արդյունքում ինձ ապօրինի կարգով ազատությունից զրկելուց հետո տարբեր լրատվական հարթակներում սկսել են տարածել իմ անձին վերաբերող կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Մասնավորապես, տարբեր լրատվության միջոցներում տեղ են գտել չճշտված տեղեկություններ այն մասին, որ ես հանդիսացել եմ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական։ Հայտնում եմ, որ ես երբևէ չեմ հանդիսացել որևէ նախարարի խորհրդական, երբեք չեմ զբաղեցրել որևէ պաշտոն, ինչպես ՀՀ պաշտպանության նախարարությունում, այնպես էլ պետական այլ գերատեսչություններում»,– նշել է Գալստյանը։

Նրա խոսքով` այս տեղեկությունների տարածումը նպատակ է հետապնդում ստեղծել տպավորություն, որ ինքը ի պաշտոնե ՊՆ-ի աշխատակիցների նկատմամբ ունեցել է ազդեցություն և իրեն մեղսագրվող հանցագործությունները կատարելիս օգտագործել է հենց այդ լիազորությունները։

«Կռահելով, թե որ անձանց շրջանակներին է ձեռնտու նման կեղծ տեղեկությունների տարածումը և վստահ լինելով, որ քրեական գործի քննության ընթացքում հերքվելու են ինչպես այդ, այնպես էլ նախաքննության մարմնի կողմից հրապարակված այլ տվյալները՝ հորդորում եմ նման լուրեր տարածողներին, այսուհետ ձեռնպահ մնալ այդպիսի գործելաոճից, հակառակ դեպքում ստիպված կլինեմ ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ։ Կարծում եմ, որ այդ անձինք հավանաբար գիտակցում են, որ նման կեղծ լուրերի տարածումը ուղղակի վնաս է հասցնում նաև մեր զինված ուժերի բարձր հեղինակությանը»,– ասել է Գալստյանը։

«Պատրոն Դավոյի» նկատմամբ քրեական գործեր կան, պետք է ուրախանանք. Անդրանիկ Քոչարյան

Հիշեցնենք`Դավիթ Գալստյանը  ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2–ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։

Լրահոս
0