ՊԵԿ փոխնախագահի` խաղատուն այցելելու հանգամանքները պարզվում են

© Photo : official site of the SRC of RA / Рафик Машадян
Рафик Машадян - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն ու նրա երկու ծառայակիցներն ամռանն այցելել էին Սոչիում գործող խաղատուն։ Համացանցում լուսանկար էր տարածվել։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Factor.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի` խաղատուն այցելելու հետ կապված հանգամանքները ճշտվում են։ 

«Այդ հանգամանքները պարզվում են։ Լրացուցիչ կիմանաք»,– լրագրողի հարցին ի պատասխան ասաց Հովհաննիսյանը։

ՊԵԿ նախագահը չհստակեցրեց` քննությունը ծառայողական է, թե այլ բնույթի։

Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2021
Ոստիկանությունն ապօրինի խաղատուն է բացահայտել Երևանում. տեսանյութ

Հիշեցնենք` 2020թ–ի ամռանը մամուլում լուսանկար հրապարակվեց, որտեղ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն ու նրա երկու ծառայակիցները խաղատանն էին, և որը, ըստ մեկնաբանության, գտնվում էր Հայաստանից դուրս։

Դա արտառոց էր այնքանով, որ Հայաստանում համավարակի պատճառով կարանտին էր գործում, և խաղատներն ու սահմանները փակ էին։

Ավելի ուշ պարզվեց, որ լուսանկարում պատկերված է Սոչիի «Կռասնայա պոլյանա» թաղամասում գործող «Սոչի» խաղատունը։

Մաշադյանը ՊԵԿ–ում բարձր պաշտոններ է զբաղեցրել 2008թ–ից ի վեր։ Իսկ ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել 2018թ.–ին` իշխանափոխությունից հետո։ Ըստ մամուլի` նա վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է։

Լրահոս
0