«Ապագա թագուհի». Ադելիա Պետրոսյանին շատ քիչ էր մնացել ոսկի նվաճելու համար

Բաժանորդագրվեք
Ադելիա Պետրոսյանը արծաթ նվաճեց  Կրասնոյարսկում անցկացված պատանիների առաջնությունում։ Նրա ելույթի տեսանյութը գերել է համացանցը։

Գեղասահքի Ռուսաստանի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր Ադելիա Պետրոսյանը ազատ ծրագրում կատարեց առավելագույնը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է գեղասահորդուհու մարզիչ Դանիիլ Գլեյհենգաուզը։

Чемпионат России 2021: за кадром соревнований девушек. Фигурное катание. За кадром - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2021
Ինչպիսի՞ն է գեղասահքի գեղեցիկ աշխարհի «խոհանոցը». տեսանյութ

«Ադելիան արեց առավելագույնը, ես երեկ շատ զգացմունքային արձագանքեցի, ասելով նրան այն պահին, երբ նա լքում էր սառույցը (կարճ ծրագրից հետո), որ չի կարելի շփոթվել եզրափակիչ պտույտի ժամանակ, որի համար նա կարող է +4+5 ստանալ, քանի որ այն շատ լավն է։ Անհանգստանում էի, որ այդ հարյուրերորդ միավորը կարող է չբավականացնել (մրցանակային տեղի համար), այդպես էլ ստացվեց (կարճից հետո)», – ասել է Գլեյհենգաուզը։

Օգտատերերը պարզապես հիացած են աղջկա ելույթով և բազմաթիվ մեկնաբանություններ են թողել տեսանյութի տակ. «Ինչ հիանալի ծրագիր է և որքան կրակոտ է Ադելիան։ Շնորհակալություն, Ադելիա։ Հիասքանչ պտույտը, մեծ արագությունը, երաժշտությունը ելույթը տարբեր են դարձնում բոլորից։ Բրավո։ Նույնիսկ պտույտի ժամանակ դիրքի փոփոխությունը համընկնում էր երաժշտական շեշտադրումների հետ։ Կարծես կրակի լեզվակներ էին սառույցի վրայով սահում։ Ամենասկզբից երևում էր, որ հիանալի ծրագիր է, և Ադելիան կփայլի նրանում։ Եվ այսօր դա տեղի ունեցավ։ Հիասքանչ հանդես եկավ», – հայտարարել են փորձառու երկրպագուները։

«Ֆենոմենալ ծրագիր է։ Շատ է սազում Ադելիային... Բնավորություն, հզորություն և կախարդանք։ Ֆենոմենալ սահք, ես կասեի, որ ոչ թե պատանեկան, այլ մեծահասակների սահք էր։ Հրաշք խորեոգրաֆիա և հրաշք կատարող։ Մարմինս փշաքաղվեց Ադելիայի սահքից, կեցցե։ Այնքան խանդավառ է, իսկական կրակ։ Այրեց։ Ամեն ինչ հստակ էր, ճկուն, վստահ, ժպիտով։ Հիասքանչ երաժշտություն, ծրագիր, կատարում, արագություն։ Կեցցես», – գրել են հիացած երկրպագուները։

Մեդվեդևան կփոխի՞ քաղաքացիությունը, կամ ինչպես են հայ մարզիչներն օգնում այլոց գեղասահքում

Մյուսներն էլ աղջկան հաջողություն են մաղթել. «Արև աղջիկ, հետագա հաղթանակներ եմ մաղթում, հավատում ենք, որ ամեն ինչ այդպես էլ կլինի։ Բրավո, Ադելիա։ Վերջում հիացմունքից արտասվեցի։ Սիրելիս, դու արդեն տարբերվում ես քո սահքի կանացիությամբ ու թեթևությամբ, ճկունությամբ ու հուզականությամբ, այսօր քեզանից աչք կտրելն անհնար էր գեթ մի վայրկյանով։ Այն անցումները, գծերը, ձեռքի բացվածքները, յուրաքանչյուր շարժում երաժշտական ու էսթետիկ էր։ Դու արդեն իսկ մեծ հաճույք ես պատճառում քո սահքով։ Այսօր հիասքանչ էիր, և դա դեռ ճանապարհի սկիզբն է։ Ապագա թագուհի»։

Ադելիա Պետրոսյանը Կրասնոյարսկում անցկացված ՌԴ պատանիների առաջնությունում արծաթ նվաճեց։  Նա համարը ներկայացրեց հայկական երաժշտության ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերին Ադելիա Պետրոսյանը Սոչիում հաղթել էր Ռուսաստանի գեղասահքի գավաթի երրորդ փուլում` վաստակելով 207.18 միավոր և դառնալով առաջատար։

Գեղասահորդուհին ելույթ էր ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала