Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արտագաղթի ցավոտ կողմը, կամ ովքե՞ր և ինչո՞ւ են լքում Հայաստանը

© facebook/Gevorg PogosyanПрезидент ассоциации социологов Армении Геворг Погосян
Президент ассоциации социологов Армении Геворг Погосян - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Բաժանորդագրվեք
Արտագաղթողների 80 տոկոսը մեկնում է ՌԴ, մյուսները` Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս, ԱՄՆ ու եվրոպական երկրներ։
«Տնտեսապես ակտիվ շերտը լքում է երկիրը». սոցիոլոգ Գևորգ Պողոսյան

Պատերազմից հետո հիասթափության մեծ ալիքը, երկրում տիրող իրավիճակն ու ապագայի նկատմամբ անվստահությունը մարդկանց այլ բան չի թողել, քան բռնել արտագաղթի ճանապարհը։ Հայաստան-Ռուսաստան օդային ճանապարհի բացման պահից օդանավակայանը դարձյալ մարդաշատ է։ Չնայած տոմսերի գների կտրուկ աճին՝ մարդիկ զանգվածաբար լքում են երկիրն ու չգիտեն` երբևէ կվերադառնան Հայաստան, թե ոչ։

«Հիմնականում մեկնում են երիտասարդները, տղամարդիկ, տնտեսապես ակտիվ շերտը։ Որպես կանոն բոլոր մեկնողներն էլ ասում են` մի քանի ամսով, մի տարով գնանք, տեսնենք` ինչ է լինում, բայց փորձը ցույց է տալիս, որ նրանց 60-70 տոկոսը չի վերադառնում։ Հանրապետության համար դա լուրջ կորուստ է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը։

Ռուսաստանից արտաքսված հայերը դեռ «Զվարթնոց» օդանավակայանում են - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Ստիպված են եղել քնել նստարանին․ Ռուսաստանից արտաքսված հայերը դեռ «Զվարթնոցում» են

Նրա խոսքով` արտագաղթողների թվում քիչ չեն նաև ավելի վաղ ՌԴ-ից ժամանած և համավարակի ու փակ ճանապարհների պատճառով Հայաստանում մնացածները, արտագնա, ժամանակավոր սեզոնային աշխատանքի մեկնողները։

«80 տոկոսը Ռուսաստան են մեկնում. նախ` վիզային ռեժիմի համար, հետո կապեր կան, լեզուն գիտեն, հայկական սփյուռքն էլ մեծ է։ Մյուս 20 տոկոսի մի մասը Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս են մեկնում և մոտ 7-8 տոկոսը` եվրոպական երկրներ, ԱՄՆ»,- նշեց Պողոսյանը։

Նրա կարծիքով` գործող իշխանությունը չի կարող արտագաղթի տեմպերը մեղմել, անհրաժշետ են այնպիսի գործիչներ, որոնց հասարակության զգալի հատվածը կվստահի իր և իր երեխայի ապագան։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала