Արցախում ընթանում է խաղաղապահների պատվաստումը «Սպուտնիկ V»-ի երկրորդ չափաբաժնով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատվաստման ավարտից հետո բոլոր զինծառայողները ստանում են նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկներն Արցախում իրականացնում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով խաղաղապահների պատվաստումը։ Տեղեկությունը հայտնում է  Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն։

Российская вакцина от коронавируса Спутник V доставлена в Венгрию для клинических исследований (19 ноября 2020). Будапешт - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Սա առանձնացնում է պատվաստանյութը մյուսներից. մասնագետը նշել է Սպուտնիկ V–ի առավելությունը

«Սկզբում պատվաստվել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Հետո, հաստատված ժամանակացույցով, շարժական բժշկական բրիգադները կիրականացնեն 27 դիտակետերում հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացնող անձնակազմի պատվաստումը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ, Արցախ է հասցվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին, ինչը բավական է բոլոր խաղաղապահներին պատվաստելու համար։

Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ պատվաստման ավարտից հետո բոլոր զինծառայողները ստանում են նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները։

Պատրաստ ենք նաև ռուսական պատվաստանյութ գնել. Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Լրահոս
0