Հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանի աշակերտները կմասնակցեն ռազմական ճամբարների

© Photo : official site of the MoESCS of RAВоенно-тренировочные сборы для учащихся 11 классов
Военно-тренировочные сборы для учащихся 11 классов - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այդ կերպ փորձում է ամրապնդել երեխաների` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը»։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից։

Ученики 9-го класса школы имени Азата Симоняна села Камарис на уроке географии - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Հայաստանի դպրոցներում դասավանդվող առարկաների քանակն ու դասաժամերը կկրճատվեն

Այն սահմանում է ռազմամարզական ճամբարի կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները, ծրագիրը, պատասխանատուներին և նրանց գործառույթները, ինչպես նաև կարգավորում է ճամբարի կազմակերպման և անցկացման ընթացքը և այլ իրավահարաբերություններ:

Ռազմամարզական ճամբարի նպատակը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքների ամրապնդումն է` գործնական ճանապարհով:

Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Երեաները սովորելու են ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական պատրաստություն, կրակային, համազորային կանոնադրություններ, շարային պատրաստություն, ռազմական տեղագրություն, անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, հոգեբանական պատրաստություն և գոյատևման հիմունքներ:

Ճամբարին մասնակցելու են հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանում սովորող պատանիներն ու աղջիկները: Ճամբարը տևելու է 12 օր։ Այն կառուցված է լինելու ՀՀ զինված ուժերի բանակի գնդի հաշվարկով:

Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը թեժանում են. նորանշանակ տնօրենին թույլ չտվեցին մտնել դպրոց

Ճամբարները ֆինանսավորելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նախարարության ներկայացրած նախագծի վերաբերյալ քաղաքացիներն ու շահառու խմբերն իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև փետրվարի 25-ը` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Դրանից հետո արդեն լրամշակված տարբերակը կներկայացվի կառավարության հաստատմանը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала