Հայաստանը կունենա մաքսային կցորդ Եվրոպական միությունում

© Photo : Avetis Ghazanchyan / State Revenue Committee of RAНачальник управления государственного сотрудничества Комитета государственных доходов Сурен Мелик-Исраелян
Начальник управления государственного сотрудничества Комитета государственных доходов Сурен Мелик-Исраелян - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Վարչապետի որոշմամբ նշանակված նոր կցորդի պաշտոնավարման ժամկետը 3 տարի է, սակայն այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Հայաստանը կունենա մաքսային կցորդ Եվրոպական միությունում։ Այս մասին տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Глава Комитета государственных доходов Эдуард Ованнисян встретился с генеральным секретарем Всемирной таможенной организации Кунио Микуриа (21 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2021
Ի՞նչ է քննարկել ՊԵԿ նախագահը Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Նոր կցորդը կգործի մարտի 17-ից Բրյուսելում։ Նա Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը։

Նշվում է, որ վարչապետի որոշմամբ նշանակված նոր կցորդի պաշտոնավարման ժամկետը 3 տարի է, սակայն, համաձայն կցորդի կանոնադրության՝ այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։

Առաջիկայում մաքսային կցորդի պաշտոնը ստանձնող ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշում է՝ մաքսային կցորդի ինստիտուտին նոր թափ հաղորդելու նպատակով տրվել են լրացուցիչ հանձնարարություններ, Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք՝ մաքսային ծառայության վարկանիշը բարձր պահելու համար։

Նախատեսվում է նաև պարբերաբար հանդիպումներ ունենալ գործարար համայնքի հետ՝ նպատակ ունենալով վերհանել այն խնդիրները, որոնք առաջանում են առևտրաշրջանառության ընթացքում, գործարարներին ներկայացնել պարզեցված մաքսային ընթացակարգերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելությունները։

Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի գործունեության շրջանակներում մարտ ամսին կմեկնարկի «CEPA» համաձայնագրով ստեղծված ՀՀ-ԵՄ մաքսային հարցերով համատեղ կոմիտեի աշխատանքը, հստակ քայլեր կիրականացվեն «Doing business» ցուցանիշի անդրսահմանային առևտրի բաղադրիչի բարելավման ուղղությամբ։

Մաքսայինի նախկին պետի տան վրա ավազակային հարձակման գործով կդատվի ԱԺ նախկին պատգամավորը

ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել նաև առավել ակտիվ մասնակցել թե համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից իրականացվող դասընթացներին, թե հավատարմագրման գործընթացներին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала