00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուս և պատերազմ. ինչպես են Հայաստանում հայտնվել «Made in Kurtan» բաճկոնները

© Photo : Facebook / Made In Kurtan«Made In Kurtan»-ի մոդելները
«Made In Kurtan»-ի մոդելները - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Բաժանորդագրվել
Բոլորովին վերջերս Լոռու մարզի փոքր, բայց շատ գեղատեսիլ Կուրթան գյուղում հայտնվել է ձեռնարկություն, որտեղ բաճկոններ են կարում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը որոշել է տեղում պարզել այն ամենը, ինչ կապված է «Made in Kurtan» ապրանքանիշի հետ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Լոռու մարզի Կուրթան գյուղի կարի նոր «ֆաբրիկայում» հյուրերին ջերմ ու սրտաբաց են դիմավորում։ Այս երկու-երեք ամիսների ընթացքում «քաղաքի մարդկանց» հաճախակի այցերին նույնիսկ հասցրել են հարմարվել։ Իսկ դերձակները սովորել են աշխատանքից չկտրվելով պատասխանել լրագրողների հարցերին և հարցազրույց տալ։

© Sputnik / Asatur Yesayants Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակը աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
Կորոնավիրուս և պատերազմ. ինչպես են Հայաստանում հայտնվել «Made in Kurtan» բաճկոնները - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակը աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021

Փոքր ձեռնարկությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Facebook սոցիալական ցանցում հայտնվել է «Made in Kurtan» անունով էջը՝ գույնզգույն բաճկոններով գեղեցիկ, կարմրահեր երեխաների վառ լուսանկարներով: ԶԼՄ-ների ներկայացուցիչները սկսել են հաճախակի հյուրընկալել այստեղ, քանի որ նոր բրենդի անվանումը շատ էկզոտիկ և անսովոր է հնչում։ Բոլորն ուզում են իմանալ, թե ինչու հանկարծ Կուրթան, ինչու հենց բաճկոններ և այլն:

Նախագծի կազմակերպիչները խոստովանում են, որ հանրության կողմից նման իրարանցում ու հետաքրքրվածություն չէին ակնկալում: «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանն ասում է, որ գուցե բանն այն էր, որ այս մռայլ ու ծանր օրերին բոլորը հատուկ խանդավառությամբ կլանում էին լավ, դրական նորությունները։

© Sputnik / Asatur Yesayants«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյան. 5 փետրվարի, 2021
Կորոնավիրուս և պատերազմ. ինչպես են Հայաստանում հայտնվել «Made in Kurtan» բաճկոնները - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյան. 5 փետրվարի, 2021

Եվ, իհարկե, բոլորին առաջին հերթին գերեցին ուրախ դեմքերն ու լուսավոր փոքր կարմրահեր մոդելների ժպիտները։ Ի դեպ, երեխաները Կուրթանի բնակիչներ են։

Ու նորից համավարակը

«Հագուստի կարի արտադրամաս բացելու գաղափարը վաղուց էր հասունացել։ Եվ անցած տարվա մարտին մենք արդեն պատրաստ էինք այն իրականացնել. վայրը հատկացվել էր, անհրաժեշտ սարքավորումները գնվել էին։ Նույնիսկ անձնակազմն էր պատրաստ», - ասում է Մարիամը։

Կազմակերպությունը, որտեղ նա աշխատում է, միտված է Հայաստանի մարզերի, հատկապես փոքր համայնքների զարգացմանը։ Քանի որ խորհրդային տարիներին Կուրթանում կարի ֆաբրիկա է գործել, որոշվել է այստեղ վերականգնել արտադրության այդ տեսակը։

© Sputnik / Asatur Yesayants Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակը աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
Կորոնավիրուս և պատերազմ. ինչպես են Հայաստանում հայտնվել «Made in Kurtan» բաճկոնները - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակը աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021

Սակայն ծրագրերի իրականացմանը խանգարեց ու անորոշ ժամանակով հետաձգեց կորոնավիրուսի համավարակը։

Շուտով պարզ դարձավ, որ բժիշկները միանգամյա բժշկական հագուստի պակաս ունեն։ Այդ ժամանակ տեղի վարպետները սեփական նախաձեռնությամբ և կամավորական հիմունքներով սկսեցին արտադրամաս գալ և բժիշկների համար արտահագուստ կարել։ Դրա շնորհիվ հաջողվեց միանգամյա հագուստով ապահովել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմին։

Ինչո՞ւ բաճկոններ

Երբ աշնանն Արցախում պատերազմ սկսվեց, և արցախցիները սկսեցին տեղափոխվել Հայաստան, ակնհայտ դարձավ վերմակների և տաք վերնահագուստի պակասը։ Եվ նոյեմբերից արտադրությունը գործարկվեց:

Մարիամը խոստովանում է, որ մինչև այդ պահը իրենք լավ չէին կողմնորոշվում, թե ինչ հագուստ են արտադրելու։ Բայց հիմա ամեն ինչ պարզ դարձավ։

© Sputnik / Asatur Yesayants Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
Կորոնավիրուս և պատերազմ. ինչպես են Հայաստանում հայտնվել «Made in Kurtan» բաճկոնները - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021

Վերմակները բաժանել են արցախցի ընտանիքներին, ինչպես նաև բաճկոնների առաջին խմբաքանակները։ Արդյունքում որոշվեց կենտրոնանալ հենց բաճկոնների վրա՝ երեխաների և մեծահասակների համար։ Դրանց համար հիմնականում օգտագործվում են վառ գույների գործվածքներ, ինչը ոչ միայն աչք է շոյում, այլև բարձրացնում է տրամադրությունը հայ ժողովրդի համար այս դժվարին օրերին։

«Made in Kurtan» պիտակով բաճկոններն արդեն ներկայացված են Երևանի Ազգային մոլում՝ վերջերս բացված առևտրի կենտրոնում, որը մասնագիտացած է տեղական արտադրանքի վաճառքի ոլորտում: Բացի այդ, հագուստի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վանաձորի խանութներից մեկի հետ։

Այժմ Մարիամն ու նրա թիմը աշխատում են, որ բաճկոնները հասանելի լինեն մի շարք օնլայն խանութներում։ Դրանց գները, ի դեպ, տատանվում են 12-ից 16 հազար դրամի սահմաններում։

© Sputnik / Asatur Yesayants Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի գունագեղ արտադրանքը. 5 փետրվարի, 2021
Կորոնավիրուս և պատերազմ. ինչպես են Հայաստանում հայտնվել «Made in Kurtan» բաճկոնները - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի գունագեղ արտադրանքը. 5 փետրվարի, 2021

Հարցին՝ արդյո՞ք տեղի բնակիչների համար զեղչեր կլինեն, Մարիամը պատասխանում է․ «կուրթանցիներին կնվիրենք»․ նրանք պետք է առաջինը հագնեն այդ բաճկոնները։

Այսպիսով, վառ, թեթև ու բավականին տաք (մեզ վրա ենք ստուգել) բաճկոններն աստիճանաբար դառնում են Կուրթանի յուրօրինակ ապրանքանիշը՝ հայտնի դարձնելով գյուղը։

Մյուս կողմից՝ բարեգործական հիմնադրամի հիմնած փոքր արտադրական ստարտափն ունի բոլոր հնարավորությունները սոցիալական ձեռներեցության ծրագրի վերածվելու համար: Հատկապես, որ պատերազմի ու թուրքական ապրանքների բոյկոտի ֆոնին հայրենական արտադրությունն այժմ հատուկ պահանջարկ ունի։

Սեփական դեմքով ապրանքանիշ

Մարիամը նշում է, որ իրենք փորձում են հնարավորինս օգտագործել տեղական հումքը, բերում են միայն այն, ինչը Հայաստանում չի արտադրվում։ Անձնակազմի համար էլ բնականաբար նույնպես հեռու չեն գնացել։

«Այս պահին մեզ մոտ 9 մարդ է աշխատում։ Բոլոր վարպետները այս գյուղից են։ Միայն թե այստեղ համապատասխան դիզայներ չկա: Բայց մենք գտել ենք նրան Վանաձորում, էլի այստեղից հեռու չէ», - ասում է նա։

© Sputnik / Asatur Yesayants«Made in Kurtan»
Կորոնավիրուս և պատերազմ. ինչպես են Հայաստանում հայտնվել «Made in Kurtan» բաճկոնները - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
«Made in Kurtan»

Նարդուհի հետաքրքիր անունով դերձակը խոստովանում է, որ մեծ սիրով է աշխատանքի գնում։  Նախկինում աշխատել է Տաշիրի կարի ֆաբրիկայում։  Բայց այն ժամանակ ստիպված էր երեք ժամ ծախսել ճանապարհի վրա։

«Սա մեր գյուղի համար նոր և շատ լավ հնարավորություն է, հաճույքով ենք աշխատում», - ասում է Նարդուհին:

Երեխաներ ունենալու մասին հարցին նա պատասխանում է. «Այո, և նրանք արդեն ստացել են իրենց նվերները՝ մեր պատրաստած բաճկոնները»։

Ինչ վերաբերում է բաճկոնները կարելու ժամանակ օգտագործվող նյութերին, ապա առայժմ դրանց մեջ հայկական արտադրության սինտեպոն են լցնում, սակայն մոտ ապագայում նախատեսվում է արհեստական լցանյութը փոխարինել բամբուկի բնական մանրաթելով:

© Sputnik / Asatur Yesayants«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյան. 5 փետրվարի, 2021
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյան. 5 փետրվարի, 2021 - Sputnik Արմենիա
1/8
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյան. 5 փետրվարի, 2021
© Sputnik / Asatur Yesayants Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
 Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021 - Sputnik Արմենիա
2/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
© Sputnik / Asatur Yesayants Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
 Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021 - Sputnik Արմենիա
3/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
© Sputnik / Asatur Yesayants Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
 Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021 - Sputnik Արմենիա
4/8

5/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
© Sputnik / Asatur Yesayants Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայում. 5 փետրվարի, 2021
 Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայում. 5 փետրվարի, 2021 - Sputnik Արմենիա
6/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայում. 5 փետրվարի, 2021
© Sputnik / Asatur Yesayants Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
 Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021 - Sputnik Արմենիա
7/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
© Sputnik / Asatur Yesayants Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
 Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021 - Sputnik Արմենիա
8/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
1/8
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյան. 5 փետրվարի, 2021
2/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
3/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
4/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
5/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
6/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայում. 5 փետրվարի, 2021
7/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
8/8
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021

Բացի այդ, նախագծում պատրաստվում են ներգրավել ավելի շատ մոդելավորողներ-դիզայներների։ Մարիամն ասում է, որ յուրաքանչյուր բաճկոնի վրա ասեղնագործելու են դիզայների և դերձակի անունները։ Այսպիսով, Կուրթանից պատրաստված բաճկոնները կունենան իրենց «դեմքը»։ Արտադրողները վստահ են, որ դա միայն հաճելի կլինի գնորդների համար։

Հաշվի առնելով եղանակի փոփոխությունը՝ ձեռնարկությունում շուտով կհայտնվեն նաև անթև բաճկոններ։

Ընդհանուր առմամբ, Մարիամի խոսքով, կախված վաճառքներից՝ կազմակերպիչները ծրագրում են ընդլայնել արտադրությունը։ Նա վստահ է, որ հայկական գյուղերում մեծ ներուժ կա ոչ միայն գյուղատնտեսության, այլև տարբեր արտադրությունների զարգացման համար: Ամենակարեւորը՝ ճիշտ օգտագործել այդ ներուժը։

Լրահոս
0