00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովն ու Այվազյանը հեռախոսով քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունները

© Photo : press office of the MFA of RFГлавы МИД Армении и России Ара Айвазян и Сергей Лавров во время встречи (7 декабря 2020). Москва
Главы МИД Армении и России Ара Айвазян и Сергей Лавров во время встречи (7 декабря 2020). Москва - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Բաժանորդագրվել
Արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև երեք երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների համատեղ նախագահությամբ 2021թ. հունվարի 30-ին Մոսկվայում կայացած աշխատանքային խմբի նիստի արդյունքները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, միջազգային հարցում փոխգործակցությունը։ Նախանշվել է առաջիկա միջգերատեսչական շփումների ժամանակացույցը։

Премьер-министры Армении и России Никол Пашинян и Дмитрий Медведев на церемонии подписания соглашения о свободной торговле между ЕАЭС и Сербией (25 октября 2019). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
«Հիմա դա անհնար է»․ Դմիտրի Մեդվեդևը՝ Արցախի կարգավիճակի մասին

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում էր, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը կայացավ հունվարի 30-ին Մոսկվայում։ Նիստի ընթացքում քննարկվել էին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը: Կողմերը պայմանավորվել էին ստեղծել փորձագիտական ենթախմբեր, մինչև 2021 թվականի փետրվարի 2-ն ավարտել դրանց ձևավորումը և մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը անցկացնել ենթախմբի առաջին նիստերը։

Լրահոս
0