Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է ԱՄՆ դեսպանին

© Sputnik / Aram NersesyanПервый президент Армении Левон Тер-Петросян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн
Первый президент Армении Левон Тер-Петросян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալն ու ՀԱԿ փոխնախագահը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։

«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող և ակնկալվող հումանիտար օգնության կարևորությունը: Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը և Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների և հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը»,– Facebook–ի իր էջում գրել է Մուսինյանը:

Նա նշել է, որ հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Լրահոս
0