Լեյտենանտ Մարդոյանի երեխաները հիմա Եռաբլուր են գնում ոչ թե հայրիկի հետ, այլ հայրիկի մոտ

Լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանը զոհվեց հայոց հինավուրց բերդաքաղաքի պաշտպանության մարտերում։ Հետմահու պարգևատրվեց «Սխրագործության համար» մեդալով։

Ոստիկանության լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանը բառերով չէր սիրում հայրենիքը, այլ գործերով, հայեցի մտածողությամբ ու հայրենիքը պաշտպանելու անսահման ձգտումով։ Պատմում են, որ հաճախ էր երեխաների հետ գնում Եռաբլուր։

«Մի 10-15 երեխա լցնում էր մեքենան ու տանում Եռաբլուր։ Ասում էի՝ Անդո ջան, մի տար երեխաներին. նոր էր մեքենա վարել սովորում, վախենում էի։ Ասում էր՝ չէ, պետք է տանեմ, ինչո՞ւ չիմանան` ինչ տեղ է։ Ու հիմա մենք պիտի շարունակենք դա։ Այսօր երեխաներն ասում են` Սամո հոպար, բա չե՞նք գնում Եռաբլուր»,-պատմում է Անդրանիկ Մարդոյանի ազգականը՝ Սամվել Մարդոյանը։

Անդրանիկ Մարդոյանի երեխաները` Աշոտն ու Ալիսան, հայրիկի պես երգում են, հայրիկի պես մարզվում, հայրիկի պես մեդալներ ստանում։ Էլի հաճախ են գնում Եռաբլուր։ Բայց ոչ թե հայրիկի հետ, այլ… հայրիկի մոտ։

Цветок на асфальте во время Шествия памяти в Ераблур (19 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2021
«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ

Անդրանիկ Մարդոյանը Երևանից էր։ Ծառայել էր Արցախի լեգենդար զորամասերից մեկում՝ «Եղնիկներում»։ Ոստիկանության զորքերի կազմով Տավուշում մարտական ծառայություն էր իրականացրել։ Մասնակցել էր ապրիլյան մարտերին։ Այս անգամ հայրենի հողը պաշտպանելու համար Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Մասնակցում էր Քարվաճառի պաշտպանական մարտերին։

Ֆիզիկապես ուժեղ էր. մարզվում էր ամեն օր։ Անգամ մարտական հերթապահության էր մեկնում մարզագույքով։

Կարճ ժամանակ հանգստանալուց հետո մեկնում է Արցախ՝ այս անգամ մասնակցելու Շուշիի պաշտպանությանը։ Նոյեմբերի 4–ի լույս 5-ի գիշերը թշնամին գրոհում է։

«Պայթյուն եղավ, մեր տղաներից զոհվեցին։ Ես ծանր վնասվածք ստացա։ Զգացի, որ արնաքամ եմ լինում։ Մութ էր, ոչ ոք ինձ չէր նկատում։ Մտածում էի՝ այդպես էլ կմահանամ։ Որոշ ժամանակ անց մեր դասակի հրամանատար Անդրանիկ Մարդոյանը մոտեցավ ինձ, դրեց ուսերին ու տարավ մինչև շտապօգնության մեքենան։ Փրկեց իմ կյանքը։ Ես պարտական եմ նրան։ Ճիշտ է, ծանր վնասվածք ունեմ, բայց նրա շնորհիվ ողջ եմ»,-ասում է Սերյոժա Հակոբյանը։

«Իր նման տղերքը պիտի ապրեին». ինչպիսին են հիշում Սևակին հարազատներն ու հարազատ դպրոցը

Լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանը զոհվել է դրանից օրեր անց՝ հայոց հինավուրց բերդաքաղաքի պաշտպանության մարտերում։ Նա հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։

Ի դեպ, նույն օրերին ռազմաճակատի մեկ այլ ուղղությունում թշնամու դեմ մարտեր էր մղում Անդրանիկի եղբայրը՝ Արա Մարդոյանը։ Նա ծառայակցին բժշկական օգնություն ցուցաբերելիս վիրավորվել է թշնամու դիպուկահարի կրակոցից ու հրաշքով փրկվել։

Անդրանիկի ծնողներն ասում են, որ նրա մասին կարելի է շատ խոսել, սակայն ամենաճիշտն ինքն է իր մասին ասել իր երգերով ու բանաստեղծություններով.

Հերոս կոչվելու համար չեն զոհվում,
Այլ գիտակցաբար ընտրում են մահը,
Սրտիդ զարկերը երբ դադարում են,
Ու քոնն է դառնում երկնային գահը։

Երբ քո Մայր հողին վտանգ է սպառնում,
Հերոս հայորդին էլ չի վարանում,
Զենք է վերցնում, գնում է կռվի,
Անգամ եթե նա մարտերում զոհվի։

Բայց սերունդների սրտերում կապրի
Այն ոգին, որը քեզ տարավ մարտի,
Այն ոգին, որը Հերոս է ծնում,
Հերոսի ոգին երբեք չի մեռնում…

Խոսքերի հեղինակ` ոստիկանության լեյտենանտ Անդրանիկ Մարդոյան։

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն