Մրցանակային ֆոնդը`100.000 ԱՄՆ դոլար. Լևոն Արոնյանը կմասնակցի առցանց միջազգային մրցաշարի

© AFP 2023 / JOEL SAGETЛевон Аронян со своей любимой шахматной фигурой (конем)
Левон Аронян со своей любимой шахматной фигурой (конем) - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը կանցկացնի 5 պարտիա և առաջինն ուժերը կչափի Դին Լիժենի հետ:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Գրոսմյաստեր Լևոն Արոնյանը կմասնակցի այսօր մեկնարկող Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարին: Այս մասին հայտնում է chesspro.ru–ն։

Левон Аронян во время финального матча против французского Максима Вашье-Лаграва на шахматном турнире Мемориала Алехина в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2021
Արոնյանն ընդգրկվել է Grand Chess Tour-ի հիմնական կազմում. նա մրցելու է ադրբեջանցիների հետ

Նշվում է, որ Արոնյանն ընդգրկված է 8 ուժեղագույն գրոսմայստերների շարքում և կմրցի Մագնուս Կարլսենի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Դին Լիժենի, Հիկարու Նակամուրայի, Պերես Ռոդրիգեսի և այլոց հետ:

Մեկնարկային տուրում Արոնյանը կանցկացնի 5 պարտիա և առաջինն ուժերը կչափի Դին Լիժենի հետ:

Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:

Հրաշքներ լինում են. Լևոն Արոնյանը վստահ է` ավելի լավ տարի է մեզ սպասում

Լրահոս
0