Մարտի 1-ի գործը բաղկացած է բազմաթիվ միֆերից. ինչու տուժող ոստիկանները դատարան չեն գալիս

© Sputnik / Арам НерсесянПолицейские
Полицейские  - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
2008թ–ի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների հետևանքվ տուժած 187 ոստիկաններից ոմանք Ռոբերտ Քոչարյանի գործով տուժող չեն ճանաչվել, ճանաչվածների նկատմամբ էլ, փաստաբանի խոսքով, կոպիտ խախտումներ են թույլ տրվում։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված մարտի 1-ին գործը բաղկացած է բազմաթիվ միֆերից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Քոչարյանի փոստաբան Հայկ Ալումյանը։

Роберт Кочарян в зале Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Մարտի 1-ի գործը չի կարող քաղաքական կոմպոնենտ չունենալ. Քոչարյանը պաշտպանեց Գևորգյանին

«Միֆերից մեկն էլ այն է, որ ցույցը եղել է խաղաղ, իսկ ցույցն արգելողները, ցրողները դաժանաբար են գործել ու անցել են ուժի կիրառման բոլոր ողջամիտ սահմանները։ Հիմա արդյունքը` 32 քաղաքացիական անձ է տուժել, ովքեր չեն ունեցել հատուկ պաշտպանության միջոցներ` սաղավարտ, զրահաբաճկոն, պաշտպանիչ հանդերձանք։ Եվ տուժել է 187 ոստիկան, ովքեր եղել են հատուկ հանդերձանքով»,– ասաց Ալումյանը։

Փաստաբանը նաև նշեց, որ այդ ոստիկաններից շատերը Քոչարյանի ու մյուս նախկին պաշտոնյաների գործով որպես տւժող չեն ներգրավվել, թեև մարտի 1-ի հիմնական գործում ներգրավված են, կան նրանց մասին տվյալներ, լուսանկարներ և այլն։ Իսկ ներգրավված տուժողները դատարան չեն գալիս։

«Ես նաև գիտեմ, թե ինչ կոպիտ խախտումներ են թույլ տրվում այն տուժողների նկատմամբ, որոնք ուզում են դատավարությանը մասնակցեն և ունեն տեսակետ, որն այս պահին չի համընկնում մեղադրանքի տեսակետի հետ»,– ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

«Մարտի 1»–ի գործով դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала