«Մենք երկար զրուցեցինք, Պոնչիկն ասաց` այդպես լավ չէ». Արոնյանին «զգուշացում» են արել

© Sputnik / Владимир ВяткинГроссмейстер Левон Аронян на турнире по быстрым шахматам (рапид) чемпионата мира по рапиду и блицу 2019 (28 декабря 2019). Москвa
Гроссмейстер Левон Аронян на турнире по быстрым шахматам (рапид) чемпионата мира по рапиду и блицу 2019 (28 декабря 2019). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն ընթանում է երկու փուլով. առաջին փուլում գրոսմայստերները խաղում են շրջանաձև համակարգով, երկրորդ փուլում ութ լավագույնները որոշելու են նոկաուտ համակարգով հաղթողին:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այնքան էլ գոհ չէ «Champions Chess Tour» շախմատային առցանց մրցաշարի իր ելույթից: Նա այդ մասին կատակել է Twitter-ի իր էջում։

«Մենք երկար զրուցեցինք։ Պոնչիկն ասաց, որ այդպես խաղալն այնքան էլ լավ չէ։ Ինձ զգուշացում են արել», - գրել է նա՝  հրապարակելով իր շան լուսանկարը։

​Հիշեցնենք` Լևոն Արոնյանը 10 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր։ Արոնյանի հետ 5,5 միավոր ունեն նաև Մաքսիմ-Վաշիե Լագրավն ու Թեյմուր Ռաջաբովը։ 10 տուրից հետո առաջատարը Մագնուս Կարլսենն է (7 միավոր): Նրան հաջորդում են Անիշ Գիրին ու Ուեսլի Սոն (6,5-ական միավոր)։ 6 միավոր ունի Յան Նեպոմնյաշչին։

100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Այն ավարտվելու է փետրվարի 14-ին:

Լրահոս
0