Սուրենավան գյուղի բնակիչներից մեկը կորել է. ոստիկանությունը հրապարակել է նրա լուսանկարը

© Sputnik / Aram NersesyanСотрудники полиции в селе Зартонк (13 апреля 2019). Армавир
Сотрудники полиции в селе Зартонк (13 апреля 2019). Армавир - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրավապահները խնդրում են, որ տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները դիմեն Մաշտոցի կամ մոտակա բաժին։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 71-ամյա Հրանտ Գաբրիելյանը, որը Սուրենավան գյուղի բնակիչ է։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նրա գտնվելու վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Երևանում 15 տարեկան տղա էր կորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում:

Երեխային ծեծել են ու դեղ խմեցրել. սարսափելի դեպք Արարատի մարզում

Լրահոս
0