Որ թշնամին իմանա` մեր ժողովուրդը կանգնած է. ընդդիմությունն ավտոերթով կգնա Սյունիք

© Sputnik / Aram NersesyanВазген Манукян выступает на митинге оппозиции (12 февраля 2021). Еревaн
Вазген Манукян выступает на митинге оппозиции (12 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ազատության հրապարակը կդառնա ընդդիմության շտաբը։ Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին առաջարկեց ամեն թաղամասում ու բակում ինքնուրույն շտաբներ ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ընդդիմությունն առաջիկայում ավտոերթ կկազմակերպի դեպի Սյունիք։ Տեղեկությունն այսօր հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` նշելով, որ պատրաստվում է այդ առաջարկով դիմել Հայրենիքի փրկության շարժման իր գործընկերներին։

Митинг оппозиции (12 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Ալիևը «տալաշ–տալաշ» վերցնելու է, որ հետո որոշի` Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա. Բագրատյան

«Որ մյուս կամ էն մյուս շաբաթվա ընթացքում մենք Երևանից հարյուրավոր մեքենաներով գնանք Սյունիք` մեր եղբայրներին հանդիպելու։ Թող հազար մեքենա լինի։ Գնանք Սյունիք, մինչև ծայրը հասնենք, որ դիմացինն իմանա, որ մեր ժողովուրդը կանգնած է Սյունիքի համար»,– ասաց Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանը մեկ այլ առաջարկ էլ հնչեցրեց` Ազատության հրապարակը դարձնել միացյալ ընդդիմության շտաբը։

«Ամեն օր, գոնե երկու ժամով ես և իմ ընկերները կգանք այստեղ, կհավաքվենք, միասին կքննարկենք։ Պարտադիր չէ ամեն օր հանրահավաք անել։ Սա այն տեղն է, որտեղ նույն սիրտը, նույն արյունը, նույն գաղափարն ունեցող մարդիկ կարող են իրար հանդիպել ու միասին գործել»,– ասաց Մանուկյանը։

Պատերազմը դադարել է, բայց Ադրբեջանը շարունակում է գրավել Հայաստանը. Վազգեն Մանուկյան

Նա քաղաքացիներին առաջարկեց ամեն թաղամասում ու բակում ինքնուրույն շտաբներ ստեղծել ու մինչև փետրվարի 20-ին նախանշված համահայկական հանրահավաքն ամեն օր հանդիպել ու քննարկել ներկա իրավիճակն ու հետագա անելիքները։

Լրահոս
0