Երկրաշարժից հետո բուժկենտրոններ են դիմել 25 քաղաքացի, հոսպիտալացվել է 1 հղի

© Sputnik / Aram NersesyanМедицинский центр "Сурб Григор Лусаворич"
Медицинский центр Сурб Григор Лусаворич - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Մարդիկ դիմել են տարբեր պատճառներով։ Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել 25 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` նշելով, որ մարդիկ դիմել են տարբեր պատճառներով, հիմնականում` քերծվածքներով ու վնասվածքներով:

«Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Բուժկենտրոններ դիմած մյուս 24 քաղաքացիներին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում:

Վազեվազ հասա տուն, տեսա` մեր տան պատի մի մասը քանդվել է. երկրաշարժից տուժած շենքի բնակիչ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала