Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցПассажиры в зале вылета в международном аэропорту Шереметьево
Пассажиры в зале вылета в международном аэропорту Шереметьево - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայում ձյան տեղումներ են գրանցվել ամսական նորմայի շուրջ մեկ երրորդի չափով: ՌԴ մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Մոսկվայի երեք օդանավակայաններում այսօր առավոտյան ավելի քան 40 թռիչք է հետաձգվել կամ չեղարկվել ձյան պատճառով։ Այդ մասին են վկայում «Յանդեքս․ Ռասպիսանիե» ծառայության տվյալները։

Ժամը 10:00-ի տվյալներով ՝ «Վնուկովոյում» հետաձգվել է 7 չվերթ, «Դոմոդեդովոյում»` 27, ևս 2-ն էլ չեղարկվել են, «Շերեմետևոյում» նույնպես 7 չվերթ է հետաձգվել:

«Աերոֆլոտը» վերսկսում է Երևանի ուղղությամբ կանոնավոր չվերթերը

Մոսկվայում ամբողջ գիշեր առատ ձյուն է տեղացել, առավոտյան ամբողջ քաղաքում խցանումներ են գրանցվել։

«Արմենիան» Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի

Լրահոս
0