Սյունիքի ողբերգական դեպքի մանրամասները. 30-ամյա որդին մոր ներկայությամբ է ինքնասպան եղել

© Photo : press office of the Police of RAПолицейские-криминалисты
Полицейские-криминалисты - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Ոստիկաններն ու քննիչները երիտասարդի դին հայտնաբերել են ննջասենյակում, կողքին` ԱԿՄ տեսակի ինքնաձիգ։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երիտասարդ տղամարդն ինքնասպանություն է գործել մոր ներկայությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ситуация на мосту Киевян (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից. ինքնասպանության փորձը կանխել է ԱԺ պատգամավորը

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2021թ. փետրվարի 12-ին` ժամը 02:20-ին, Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժինը ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնից հաղորդում է ստացել, որ քաղաքի տներից մեկում գտնվում է նույն տան՝ 1991թ. ծնված բնակչի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Shamshyan.com–ի տեղեկություններով` դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները տան ննջասենյակում` մահճակալին, հայտնաբերել են 30-ամյա Արսեն Ս.-ի դին:

Ըստ կայքի` ԱԿՄ տեսակի 7,62 տրամաչափի ինքնաձիգը հայտնաբերվել է դիակի մոտ։ Որդին մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել:

Քննիչի որոշմամբ` ինքնաձիգն առգրավվել է, նշանակվել են դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала