Կարող ես ինձ «չպեղել». Մարտիրոսյանի կինն արտասովոր ձևով է շնորհավորել ամուսնու ծննդյան օրը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել ֆոտոբանկПремия "Человек года" по версии журнала GQ
Премия Человек года по версии журнала GQ - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
Բաժանորդագրվեք
Այսօր Գարիկ Մարտիրոսյանը տոնում է իր ծննդյան օրը։ Instagram–ի նրա էջում բազմաթիվ շնորհավորանքներ են թողել ընկերներն ու երկրպագուները, սակայն շնորհավորական ուղերձով իր առանձնահատուկ սրամտությամբ տարբերվել է նրա կինը` Ժաննա Լևինան։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ի՞նչ ծննդյան օր առանց տոնական տորթի։ Գարիկը կնոջ նվիրած տորթը «հարվածային» է անվանել, այն էլ բացառապես ուղիղ իմաստով. տորթը զարդարված է հարվածային գործիքներով` տարբեր չափերի թմբուկներով, արված հավանաբար մարցիպանով կամ շաքարի պաստեղով։  Վերջինն այդքան էլ կարևոր չէ, նման նվերի նշանակությունն անկասկած Մարտիրոսյանի երաժշտական հակում ունենալն է և տարբեր երաժշտական գործիքների (այդ թվում` հարվածային) վրա նրա նվագելու կարողությունը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Գարիկը տեսանյութ է հրապարակել ձյան կույտի պատկերով, որի տակ է հայտնվել նրա ավտոմեքենան Մոսկվայում տեղացած առատ ձնից հետո։ Շոումենը փորձել է որևէ տեղ գնալ նշելու ծննդյան օրը, սակայն այն պատճառով, որ ավտոմեքենան մնացել է ձյան տակ, դա անել չի կարողացել։ Գարիկի կինն անմիջապես արձագանքել է կատակին. «Այնտեղ միայն քո ավտոմեքենան չէ, այլև կինդ է մեքենայի մեջ։ Դու իհարկե կարող ես ինձ «չպեղել», բայց տան բանալիներն ինձ մոտ են»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)


Երաժշտախոհարարական բարիքներից ու սրամիտ մեկնաբանությունենրից բացի ռոմանտիկ ուղերձ էլ կար։ Չէ՞որ ամուսինը ծնվել է Սուրբ Վալենտինի օրը, և Ժաննա Լևինան տեսաշնորհավորանք է ներկայացրել արաբական հեքիաթների մոտիվներով, որտեղ քաջ ու խելացի Ալադինի դերում իհարկե Գարիկն է, իսկ գեղեցիկ արքայադստեր` Բուդուրի դերում` Ժաննան։

«Ժաննա, դուք իմ օրն անմոռանալի դարձրիք. առողջություն և բարեկեցություն ձեզ Գարիկի հետ միասին», – գրել է Լևինայի բաժանորդներից մեկը։

Մարտիրոսյան–Լևինա զույգի գրառման տակ տոնական մեկնաբանություններն ավելանում են ժամ առ ժամ։

«Վայ, ես մեռա՜»․ ինչպես էր Բուզովան մոռացել Գարիկ Մարտիրոսյանի կնոջ անունը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала