4-12 դոլար. հայտնի է կորոնավիրուսի դեմ Հայաստանում պատվաստումների մեկնարկի ժամկետը

© Sputnik / Ростислав Нетисов / Անցնել ֆոտոբանկМассовая вакцинация от COVID-19 в России
Массовая вакцинация от COVID-19 в России - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գայանե Սահակյանը հայտնեց, որ շուրջ 600 000 անձ է գտնվում ռիսկի խմբերում` բուժաշխատողները, տարեցները, խրոնիկական հիվանդություններ ունեցողները։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով ՀՀ–ում պատվաստված որևէ մեկի մոտ լուրջ և անսովոր երևույթներ չեն արձանագրվել։ «Շանթ» հեռաուստաընկերության հետ զրույցում հայտնել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, որը նույնպես պատվաստվել էր վերոհիշյալ պատվաստանյութով։

Հայաստանը որպես օգնություն ստացել էր ռուսական «Սպուտնիկ V»-ի մի փոքր խմբաքանակ։ Դրանով պատվաստվել է նույնիսկ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութով 30 մարդ է պատվաստվել։

«Միակ ռեակցիան ներարկման տեղում ցավն է, ինչն էլ սպասելի է։ Սակայն ինձ մոտ, օրինակ, այդ ցավն էլ չի եղել»,–ասաց Սահակյանը` հավելելով, որ, առհասարակ, 40 000 մարդկանց շրջանում, որոնք «Սպուտնիկ V»-ով պատվաստվել են, անսովոր ռեակցիաներ չեն գրանցվել։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Սահակյանը դիմակով նստած տաղավարում` վերջինս պատասխանեց, որ պատվաստվելը չի նշանակում դիմակները հանել։ Նրա խոսքով` եթե զանգվածային լինեն պատվաստումները և ամբողջ աշխարհում բնակչության 50-70 տոկոսը պատվաստվի, նոր միայն բոլորս կարող ենք հրաժեշտ տալ դիմակներին։ Բացի այդ, Սահակյանը նշեց, որ կանխատեսումներ կան, որ առաջիկայում հնարավոր է աշխուժացում լինի։

Лаборант держит в руках пробирку с пробой на антитела к COVID-19 - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Ռուսաստանում ստեղծել են «բրիտանական» կորոնավիրուսի հայտնաբերման առաջին թեստ համակարգը

Ինչ վերաբերում է «Սպուտնիկ V»-ով Հայաստանում խոցելի խմբերի պատվաստմանը` Սահակյանը հայտնեց, որ դեռ բանակցություններ են վարում և հուսով են` փետրվարի վերջին նման հնարավորություն կլինի արդեն։

Նա հայտնեց, որ պատվասումը կամավորության սկզբունքով է լինելու, և շուրջ 600 000 անձ է գտնվում ռիսկի խմբերում` բուժաշխատողները, տարեցները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները։

Խոսելով պատվաստանյութի գների մասին` Սահակյանը հայտնեց, որ այն 4-12 դոլարի սահմաններում է։

Հիշեցնենք, որ Գայանե Սահակյանը հայտնել էր, որ հայկական կողմը կորոնավիրուսի դեմ չորս տեսակի (այդ թվում՝ ռուսական) հնարավոր մատակարարումների մասին բանակցություններ է տանում։ Նախատեսվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի՝ միայն ռիսկային խմբերի համար։

Արցախում ընթանում է խաղաղապահների պատվաստումը «Սպուտնիկ V»-ի երկրորդ չափաբաժնով

Լրահոս
0