Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսի ռուսական կողմում 220 բեռնատար է կուտակվել

© Sputnik / Александр Имедашвили / Անցնել մեդիապահոցГрузовые автомобили на обочине Военно-Грузинской дороги
Грузовые автомобили на обочине Военно-Грузинской дороги - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 220 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայկական բեռնատարները ե՞րբ կկարողանան անցնել Վերին Լարսի «կանաչ միջանցքով»

Լրահոս
0