Խորհրդակցություն վարչապետի մոտ. քննարկվել է տաքսոմոտորային փոխադրումների ոլորտի վիճակը

© Photo / official site of the Prime minister of RAСовещание во главе с премьер-министром Николом Пашиняном по вопросам проблем в сфере таксомоторных перевозок (15 февраля 2021). Еревaн
Совещание во главе с премьер-министром Николом Пашиняном по вопросам проблем в сфере таксомоторных перевозок (15 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարևորվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորափոխադրումների կանոնակարգումն ու այս ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը և առաջարկվող լուծումները, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Швейная фабрика “Идж Гранд Текстиль” в Ванадзоре - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2021
Երբ գործ չկա, մարդիկ ամեն ինչի պատրա՞ստ են. Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, բայց...

Հաղորդագրությունում նշվում է, որ անդրադարձ է կատարվել ոլորտում առկա անհավասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործընթացներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարավոր քայլերին, կանոնավոր ուղևորափոխադրումների և տաքսի ծառայությունների կանոնակարգմանը:

Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ՝ ինչպես տաքսի ծառայություններ մատուցողների, այնպես էլ սպասարկվող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովման համատեքստում: Կարևորվել է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորափոխադրումների կանոնակարգումն ու այս ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը:

Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել

Լրահոս
0