Բժիշկը խոսել է գիրանալու անսպասելի պատճառների մասին

Женщина - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բժիշկ-էնդոկրինոլոգի խոսքով՝ քաշի ավելացմանը կարող է նպաստել նաև որոշ դեղամիջոցների ընդունումը։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Բժիշկ-էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ զրույցում ասել է, որ քաշի ավելացման պատճառ կարող է դառնալ քնի պակասը։

Лилит Бабасян - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2021
Ինչո՞ւ չեք նիհարում. սննդաբան Լիլիթ Բաբասյանն ունի այս հարցի պատասխանը

Նրա խոսքով՝ սխալ ռեժիմը ախորժակ է բացում, քանի որ մարդու ուղեղը փորձում է մեծ քանակությամբ կալորիաներով վերականգնել էներգետիկ պաշարները։ Քնի սխալ ռեժիմը խախտում է նաև նյութափոխանակությունը:

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը

«Քնի պակասը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, քանի որ հորմոնների արտադրությունը խախտվում է, բարձրանում է ինսուլինի ու կորտիզոլի արտադրությունը, նվազում է սոմատոտրոպային հորմոնի արտադրությունը», — ասել է Գուբկինան:

Էնդոկրինոլոգի խոսքով՝ քաշ հավաքելու մեկ այլ պատճառ կարող է դառնալ երկարատև սթրեսը։ Այդ դեպքում արտադրվում է մեծ քանակությամբ վերերիկամային հորմոն՝ կորտիզոլ, որը նպաստում է ճարպային պաշարների կուտակմանը։ Մարմնի զանգվածը մեծանում է նաև օրգանիզմում հեղուկի ուշացման պատճառով։ Պետք է կարգավորել խմելու ռեժիմը, ինչպես նաև կրճատել սպառվող աղի քանակը: Պետք է հրաժարվել որոշ տեսակի սննդից, օրինակ` երշիկեղենից ու չիպսերից։

Քաշի ավելացմանը կարող են նպաստել նաև դեղամիջոցները, օրինակ` ստերոիդային հորմոնները, նեյրոլեպտիկները, հակադեպրեսանտներն ու հակացնցումային դեղամիջոցները: Ոմանց մոտ ճարպակալման երևույթ է նկատվում նաև ծխելուց հրաժարվելուց հետո։

Վիտամին D-ի պակասն օրգանիզմում ցավեր է ծնում, որոնք ուժգնանում են գիշերը

Լրահոս
0