ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ոստիկանության Մասիսի բաժինն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 12։30-ի սահմանում ահազանգ են ստացել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հնարավոր է` տուժածներ լինեն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ կայքի` ոստիկանները նշված գյուղի Տերյան փողոցի 2-րդ տան բակում օգտագործվող արհեստանոցում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 49-ամյա Վահե Վարդանյանի դին։
Վանաձորում խնջույքը տհաճ ավարտ է ունեցել. մասնակիցների մեծ մասին հիվանդանոց են տեղափոխել
Իսկ նշված վայրից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 60-ամյա Նորիկ Եսայանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել թթվածնային բալոնից։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 17–ամյա երիտասարդ է մահացել