Շուռնուխի ու Որոտանի տուն կորցրած բնակիչները վեց ամիս կստանան 68 հազարական դրամ

© Sputnik / Aram NersesyanДомик Армена Арутюняна в селе Шурнух, Сюник
Домик Армена Арутюняна в селе Шурнух, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նրանց արդեն միանվագ տրվել են 300 հազարական դրամներ, և նրանց համար տներ են կառուցվում։ Վեցմասյա աջակցության ծրագիրը կարող է երկարացվել։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ ու Որոտան գյուղերի տուն կորցրած բնակիչները առնվազն վեց ամիս կստանան 68 հազարական դրամ աջակցություն։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Жители села Шурнух Сюникской области устанавливают антенну на крыше дома - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
«Կուճի խրճիթում նստած սպասում ենք` երբ պիտի արևը շողա». Շուռնուխի բնակիչ

«Որպես նախնական փոխհատուցում` բոլորին տրվել է 300 հազար դրամ՝ անկախ տարիքից, և առնվազն 6 ամիս ժամկետով կրկին բոլորին տրվելու է 68 հազարական դրամ», - ասաց նախարարը։

Նա ասաց, որ բոլոր բնակիչների համար կառուցվում են նոր տներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 12 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Մոտ 10 տուն էլ կորցրել են Որոտան գյուղում։

Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին

Լրահոս
0